Աշխարհի ամենաերկար գովազդը

Հաճախ մի քանի վայրկյան թվացող գովազդը հավերժություն է թվում, ուստի ընկերությունները փորձում են հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել գովազդի ողջ իմաստը: Իսկ ահա այս ընկերությունը ընտրեց լրիվ այլ ճանապարհ՝ դասվելով աշխարհի ամենաների շարքին:

Խոսքը ղազախական ForteBank-ի նկարահանած գովազդի մասին է, որը ոչ միայն աշխարհում ամենաերկարն է, այլև հոլովակի ներսում թաքնված է 1 000 000 տենգե (մոտ 1 300 000 դրամ):  Գովազդը ձգվում է գրեթե 9 ժամ, և բանկը դրանում գովազդում է հեռախոսահամարի միջոցով դրամական փոխանցումների ծառայություն:

Նպատակը շատ հետաքրիր է. ցույց տալ, թե որքան կտևեր գումարի առձեռն փոխանցումը, եթե չլինեին դրամական փոխանցումները: Ուստի գովազդի հերոսը Ալմաթայից ուղևորվում է դեպի Շիմկենտ (մոտ 800 կմ) մեկ նպատակով՝ գումար փոխանցել իր ծանոթին: Ողջ ճանապարհորդությունը տևում է 8 ժամ 48 րոպե:

Ինչ վերաբերում է մրցանակին, հոլովակի ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում են թվեր, և դրանք բոլորը ճիշտ հերթականությամբ առաջինը նկատած անձը ստացել է հեռախոսահամար, որին «Forte, дай миллион» տեքստն առաջինն ուղարկելով՝ շահել է մրցանակը: Ափսոս, որ ի սկզբանե մրցույթը միայն Ղազաղստանի բնակիչների համար էր: Իսկ հոլովակի դիտումները շարունակում են աճել և այսօր արդեն անցնում է  602 000-ը:

Ինչպես նշում է ForteBank-ի մարքեթինգային ղեկավարը՝ նրանք որոշել էին ներկայացնել ծառայությունը՝ հիմնվելով մաքսիմալ կոնտրաստի վրա: Ըստ նրա՝ չնայած հոլովակի երկարությանը՝ մարդկանց հասավ դրա իմաստը, և այժմ նրանք էլ ավելի կցանկանան կյանքի բարդությունները հաղթահարելու ավելի պարզ միջոցներ ընտրել՝ օգտվելով FortePay-ից:

 

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որոնք են աշխարհում ամենաշատը վաճառվող ապրանքները, կարող եք սեղմել այս հղմանն ու ընթերցել այդ թեմային նվիրված մեր բլոգը ևս: