Ձեր բիզնեսը գովազդելու հինգ արդյունավետ միջոցներ՝ օգտագործելով offline գովազդային լրատվամիջոցներ

Ոչ թանկ ինտերնետ գովազդը օր օրի դառնում է ավելի տարածված փոքր բիզնեսների խթանման համար, սակայն նրանց համար, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց գովազդային ընկերությունը, հասանելի են արդյունավետ offline գովազդային լրատվամիջոցները: Offline գովազդային լրատվամիջոցներից շատերը համեմատաբար թանկ են, բայց մենք ձեզ կառաջարկենք գովազդային լրատվամիջոցներ, որոնք, մեր կարծիքով, զգալիորեն կարող են խթանել ձեր բիզնեսի զարգացմանը:

Ահա ձեր բիզնեսը գովազդելու հինգ արդյունավետ միջոց՝ օգտագործելով offline գովազդային լրատվամիջոցները:

Պրոմո նյութեր:

Շատ մարդիկ սիրում են ստանալ անվճար գովազդային արտադրանք: Բաժանելով ձեր ֆիրմայի անունով և լոգոյով բուկլետներ՝ դուք շատ արագ կարող եք ստեղծել ձեր իմիջը հազարավոր պոտենցիալ հաճախորդների մոտ: Այնպիսի գովազդային արտադրանքները, ինչպիսիք են գրիչները, կպչուն պիտակները, օրացույցները, կրակայրիչները, բաժակները, անընդհատ հիշեցնում են հաճախորդներին ձեր ընկերության մասին, իսկ ավելի տեսանելի իրերը, օրինակ՝ շապիկները, գլխարկները, պայուսակները իրենց կրողին դարձնում են քայլող գովազդ ձեր ընկերության համար:

Ռադիո գովազդ:

Չնայած որոշ մարդիկ նախընտրում են լսել երաժշտություն ձայնասկավառակով կամ համացանցում, շատ պոտենցիալ հաճախորդներ լսում են ռադիո հանգստի, պարապմունքների կամ աշխատանքի գնալու ժամանակ: Ռադիո գովազդի արժեքը տատանվում է կախված շուկայի չափերից, ռադիոկայանների վարկանիշից և նույնիսկ օրվա ժամերից: Փոքր բիզնեսի սեփականատերերը պետք է հաշվի առնեն նաև այս գովազդային միջոցը:

Մամլո հաղորդակցություններ:

Եթե ձեզ մոտ տեղի են ունենում նշանակալի իրադարձություններ, դուք հասնում եք զգալի նվաճումների կամ ունեք ինչ-որ հետաքրքիր նյութեր, որոնք արժանի են լուսաբանման, ապա դուք կարող եք ստանալ գրեթե անվճար գովազդ տեղական հրատարակությունների կամ մամլո հաղորդակցությունների միջոցով: Եթե դուք ունեք նման հմտություն, ապա ինքներդ կարող եք կազմել մամլո հաղարդակցություն ձեր բիզնեսի մասին, կամ վարձել մասնագետի, որը ձեզ համար դա կկատարի չափավոր գնով: Մամլո հաղորդակցությունները շատ արդյունավետ գովազդային լրատվամիջոցներ են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ թերթերը հրաժարվում են նման առաջարկների մեծամասնությունից, բացառությամբ ամենակարևորներից և ամենահետաքրքիրներից:

 

Հովանավորող գովազդային լրատվամիջոցներ:

Շահույթ չհետապնդող և բարեգործական միջոցառումները, մարզական մրցումներից շատերը բաց են ձեր բիզնեսը գովազդելու համար: Կազմակերպիչները դա անում են, որպեսզի փոխհատուցեն միջոցառման արժեքի մի մասը: Հովանավորող գովազդը տարբերվում է նրանով, որ միջոցառման ընթացքում ներկայացված գովազդային լրատվամիջոցների տեսակները կարող են լինել բոլորովին տարբեր: Այդ թվում դուք ինքներդ կարող եք առաջարկել այնպիսի գովազդային միջոց, որը ձեզ դուր է գալիս կամ որն արդեն հասանելի է:

Գովազդային վահանակներ:

Շատ մեքենայասերներ շատ ժամանակ են ծախսում մեքենայի ղեկին, և գովազդային գործակալությունները օգուտ են ստանում դրանից՝ գովազդներ տեղադրելով ճանապարհին: Թեև արդեն տասնյակ տարիներ օգտագործվում են գովազդային վահանակները, սակայն այդ պարզ գովազդային մեթոդը աշխատում է մինչ օրս հազարավոր վարորդների մոտ ձեր անունը, արտադրանքը և ծառայությունները խթանելու համար: