Անազնիվ գովա՞զդ, թե՞ պրոֆեսիոնալիզմ:11 խորամանկ հնարք:

Մարքեթոլոգները, փորձելով միշտ լինել ստեղծագործ նոր հաճախորդների ներգրավման հարցում, երբեմն հատում են ազնվության սահմանը՝ գովազդը վերածելով թակարդի: Մասնագետները, բնականաբար, շատ լավ հասկանալով գնորդների մտածելակերպը, կարողանում են մանիպուլյացիաների ենթարկել նրանց՝ երբեմն օգտագորգծելով նույնիսկ պատժելի անազնվության հասնող հնարքներ: Ահա արտադրողների կիրառած խարդախություններից մի քանիսը, որոնց նպատակը գնորդի գրպանից ավել գումար կորզելն է:



1. Արդյո՞ք մեծ Snickers-ի ու երկու փոքրերի մեջ նույն քանակությամբ կոնֆետ կա: Արտադրողն այդպես է պնդում:

2. Տուփին նայելով՝ մարդիկ կարծում են, թե հենց այն է 100%-ով քայքայվում՝ առանց բնությունը վնասելու: Սակայն մանրամասն կարդալով պարզ է դառնում, որ իրականում տուփը քայքայվող չէ, խոսքը պարունակության մասին է:

3. Իսկ դուք երբևէ գնե՞լ եք «100% բնական հյութ» գրվածքով հյութեր: Ինչպես տեսնում եք՝ մանր տառերով ավելացված է «և այլ բաղադրիչներ»:

4. Գնորդը, դրսից տեսնելով այս տուփերը, համոզված է, որ ներսում ավելի շատ ապրանք կա:

5. Իսկ այս դեպքում ներկայացնում են, իբրև ապրանքի չափերը մեծացել են, սակայն իրականում ոչինչ էլ չի փոխվել:

6. Իսկ այսպես գրավում են մարդկանց, ովքեր խաբնվում են ուտելիքի ախորժաբեր տեսքին:

7.Հաճախ նույն չափի ապրանքը լցնում են ավելի մեծ տուփի մեջ ու նույնիսկ վաճառում ավելի թանկ գնով:

8. Իսկ սա տուգանման կտրոնի տակ քողարկված գովազդ է: Քանի դեռ այս հնարքը չի տարածվել, հաստատ ուշադրության կարժանանա:

9. Շատերին ծանոթ իրավիճակ, երբ  իրական բեռնման կոճակը տեղադրված է ամենաներքևում, և մենք սեղմում ենք գովազդային կոճակներին նախքան դրան հասնելը:

10. Ինչպես տեսնում ենք, արտադրողը համարձակորեն նույն տուփի վրա գրում է, որ ապրանքը և՛ հարստացված է A վիտամինով, և՛ A վիտամին չի պարունակում:

11. Եվ ինչպես միշտ՝ մանր տառաչափով գրված ինֆորմացիան ամենակարևորդն է. նշվածը ոչ թե 2 պիցցայի գինն է, այլ 1:

Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ գովազդային գաղտնիքների, որոնց ամեն օր հանդիպում ու նույնիսկ չենք էլ նկատում, խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: