Mail.Ru Group-ը գործարկել է «Դոմենի համար էլ.-փոստ»-ի ընդլայնված տարբերակը:

«Mail.ru-ն բիզնեսի համար»-ի հաճախորդները կարող են ընտրել փոստի ընդլայնված տարբերակը: Բացի բազային տարբերակի բոլոր գործառույթներից նրանք կստանան մի շարք նոր առանձնահատկություններ, օրինակ՝ Active Directory-ի ինտեգրումը և վեբ-ինտերֆեյսը առանց գովազդի: Բացի այդ ընկերությունները կկարողանան բրենդավորել ինտերֆեյսը և մուտքի էջը փոստարկղում:



«Դոմենի համար էլ.-փոստ»-ն ընդգրկված է «Mail.ru բիզնեսի համար» պլատֆորմի արտադրանքի գծում և թույլ է տալիս ընկերության դոմենում ստեղծել էլ.-փոստեր: Ծառայությունից օգտվողները կարող են աշխատել էլ.-փոստով վեբ-ինտերֆեյսի, փոստային հաճախորդների և բջջային հավելավածների միջոցով: Փոստի հետ միասին նրանք ստանում են մի շարք աշխատանքային գործիքներ՝ կորպորատիվ օրացույց, ընկերության գրացուցակ և «messenger»:

 

Փոստի ընդլայնված տարբերակը նոր կոմերցիոն փաթեթ է, որը հասանելի է պլատֆորմի բոլոր օգտատերերին: Ծառայությունները տրամադրվում են լիցենզային պայմանագրի հիման վրա, պայմանագիրը կնքվում է իրավաբանական անձանց հետ, ինչպես նաև նրանց տրամադրվում է փակման փաստաթղթեր:

Փոստի ընդլայնված տարբերակում տրամադրվում են լրացուցիչ հնարավորություններ. օգտվողներ և խմբերի համաժամեցում Active Directory-ից դեպի «Mail.ru բիզնեսի համար», մուտք տեխնիկական ինտեգրում (API) և սեփական լոգոյի տեղադրում և փոստի վեբ-ինտերֆեյսում գովազդի անջատումը:

Հաճախորդները, ովքեր ընտրել են ընդլայնված տարբերակը տրվում է գերակա տեխնիկական աջակցություն: Մասնագետների հետ շփվելու համար հասանելի են երկու կապի ուղիներ՝ օնլայն չատ ադմինիստրատիվ վահանակում և էլեկտրոնային փոստ:

«Բիզնես էլ.-փոստի համար»-ի արժեքը կախված է օգտագործողների թվից և սկսվում է ամսական 1990 ռուբլիից: Դուք կարող եք տարբերակը միացնել կառավարման ինտերֆեյսում: