Մասնագետները նշել են 2019-ի ամենատարածված գաղտնաբառերը

Երբևէ եղե՞լ է, որ գաղտնաբառ գրելիս մտածեք, որ այն այնքան պարզ է, որ փոքրագույն ջանքի դեպքում անգամ կկարողանան կոտրել Ձեր էջը: NordPass ընկերությունը ներկայացրել է 2019 թվականի ամենատարածված գաղտնաբառերը, որոնք հայտնաբարվել են օգտատերերի հաշիվները կոտրելու արդյունքում: Բազայում ընդհանուր առմամբ հայտնվել է 500 մլն գաղտնաբառ, որոնցից առանձնացվէլ էին 200 կրկնվողները: Այսօրվա բլոգում կներկայացնենք թոփ 10 ամենակրկնվողները, ընդ որում՝ առաջին հնգյակի մեջ ներառված գաղտնաբառերն օգտագործվել են 3 միլիարդ հաշիվներում:

ԹՈՓ-10 ամենատարածված գաղտնաբառերը

 

Ինչպես տեսնում եք՝ առաջին եռյակում հեշտ գուշակվող թվային կոմբինացիաներ են՝ 12345, 123456, 123456789, ու շարունակում է տարածված մնալ հենց «password»  գաղտնաբառը: Մարդիկ հաճախ են օգտվում նաև այն կոմբինացիաներից, որոնք ստեղնաշարի վրա հորիզոնական կամ ուղղահայաց մոտ դասավորվածություն ունեն՝ asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx և այլն, սակայն այս սկզբունքով ամենապարզը համարվող qwerty գաղտնաբառը 10-րդ հորիզոնականում է: 14-րդ հորիզոնականում iloveyou գաղտնաբառն է: Տարածված գաղտնաբառերի շարքում լայն տարածում ունեն նաև կանանց անունները և սպորտաձևերը: 
Մասնագետները, ինչպես միշտ, հորդորում են հեռու մնալ պարզ, ու առավել ևս այս շարքում ներկայացված գաղտնաբառերից, օգտագործել բարդ կոմբինացիաներ ու օգտվել երկգործոն աուտենտիֆիկացումից: Խորհուրդ է տրվում նաև ինքնակամ ջնջել բոլոր այն հաշիվները, որոնք այլևս չեք օգտագործում: Հաշվի առնելով, որ օգտատերերը տարբեր կայքերում բացված հաշիվներ մուտք գործելու համար հաճախ օգտագործում են միևնույն գաղտնաբառը, դժվար չէ կանխատեսել, որ մի կոտրված հաշիվը կարող է հանգեցնել մյուս հարթակներում բացված հաշիվների մասին տեղեկատվության արտահոսքի ևս: 
Ամենատարածված գաղտնաբառերի ողջ ցանկին՝ 200 գաղտնաբառ, կարելի է ծանոթանալ այս հղմամբ:
Հուսով ենք՝ այսուհետ զգույշ կլինեք Ձեր հաշիվների անվտանգության նկատմամբ, ու եթե կարծում եք, որ Ձեր գաղտնաբառերից որևէ մեկը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին, անպայման հենց հիմա փոխե՛ք այն: Իսկ մենք, անցնելով գաղտնաբառերի թեմայից, խորհուրդ ենք տալիս Ձեզ մեկ մեր բլոգի մեկ այլ հետաքրքրաշարժ նյութ՝ «Ո՞ր հավելվածներն են ամենաշատը բեռնվում աշխարհում»: