Մինչ այս առաջատարի դերը պատկանում էր Inteco Management-ի ղեկավար Ելենա Բատուրինային, իսկ այժմ լիդեր դարձավ Վայլդբերիզի հիմնադիր և միակ սեփականատեր Բակալչուկը:
Այժմ այս օնլայն խանութը Հայաստանում ևս շատ արագ տարածում է ստանում՝ շնորհիվ առաջարկվող հարմար պայմանների և առաքման արագության: Կոնկրետ Հայաստանում առցանց գնումների այս մոդելն իր նմանը չունի, և նրանից օգտվում են անգամ այն մարդիկ, ովքեր երբեք օնլայն առևտուր չեն անում՝ վախենալով վճարել նախքան ապրանքը տեսնելըը կամ ստանալ սխալ չափի, տեսքի կամ որակի ապրանք: Վայլդբերիզի առաջարկած պարզ պայմանների շնորհիվ 2020 թվականի փետրվարի 20-ի դրությամբ հիմնադրի ունեցվածքը Forbes-ի կողմից գնահատվեց 1,4մլրդ ԱՄՆ դոլար:
Մեկ տարվա ընթացքում Բակալչուկի ունեցվածքը աճել է 400 միլիոն դոլարով շնորհիվ Wildberries-ի շրջանառության 88% աճի. վերջինս այս տարի կազմել է 223,5 միլիարդ ռուբլի:
Բակալչուկը կարողացավ առաջին անգամ շրջանցել ցուցակի ավանդական առաջատար Ելենա Բատուրինային, որի ունեցվածքը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կազմեց 1,2 մլրդ դոլար: 2017-ին այսօրվա առաջատարը դուրս մնաց անգամ գլխավոր եռյակից, երբ նրա ունեցվածքը 500 միլիոն դոլարից դարձավ 420 միլիոն: 2019 թվականի 200 խոշորագույն բինզեսմենների շարքում նա զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը: Կնոջ համար սա իսկապես շատ մեծ ձեռքբերում է՝ մտածել այնպիսի բիզնես, որից օգտվելը ձեռնտու կլինի հասարակության գրեթե բոլոր շերտերի համար, իսկ բիզնեսը շարունակաբար կծաղկի՝ շնորհիվ անընդհատ շատացող հաճախորդների:
Այսպիսինն էր այսօրվա նորությունը, իսկ մենք առաջարկում ենք ծանոթանալ նաև մեկ այլ հոդվածի՝ «2019-ի 20 լավագույն գրքերը բիզնեսի ու առաջնորդության մասին ըստ Amazon-ի», և գուցե դրանք մոտիվացնեն Ձեզ՝ ստեղծել նոր, ավելի ծաղկուն բիզնես, քան այսօրվա շուկայի առաջատարներինն է: Բոլորին մաղթում ենք հաջողություն և հաճելի ընթերցանություն և հիշեցնում, որ եթե ունեք բիզնես գաղափար, սակայն չգիտեք՝ ինչպես զարգացնել այն և մուտք գործել շուկա, ապա ամենակարևոր քայլերից է հիշվող ու օրիգինալ բրենդի ստեղծումը: Մանրամասներին և մեր կատարած աշխատանքներին ծանոթանալու համար անցե՛ք հետևյալ հղումով կամ զանգահարել 055 999 015: