B2B բրենդների համար կոնտենտի 5 հաղթող տեսակները

Շատ դեպքեր հաստատում են այն փաստը, որ կոնտենտ-մարքեթինգը կարող է ներգրավել որակյալ տրաֆիկ B2B բրենդների համար: Բայց միայն, եթե դուք չեք օգտագործում հնացած ռազմավարություններ:

Ամեն ինչ փոխվում է: Անցել են այն ժամանակները, երբ հոդված հրապարակելու համար պետք է սահմանափակվեիք 500 բառով: 2018թ.-ին արդյունք տեսնելու համար B2B բրենդները պետք է ավելի որակյան կոնտենտ ստեղծեն:

 



Ի՞նչ պետք է անել մրցակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար:

1. Դիտարկումներ և կարծիքներ

2018-ի կոնտենտ-մարքեթինգի ամենաարդյունավետ ռազմավարությունը չի պահանջի ձեզանից ստեղծել ձեր սեփական կոնտենտը: Այս տարի դուք շեշտը պետք է դնեք օգտագործողի կոնտենտի վրա (UGC): Ինչու՞:

Մարդկանց 75%-ը վստահում է դիտարկումներին և կարծիքներին: Բացի այդ UGC-ն բրենդը դարձնում է ավելի «կենդանի»: Իսկ ինչպես մենք գիտենք լավագույն արդյունքը կարելի է ստանալ միայն այն կոնտենտից, որը դուր է գալիս ձեր լսարանին:

UGC-ի ամենահաջողված ձևաչափերից մեկը կարծիքներն են (отзыв): Նախքան գնելու որոշում կայացնելը շատ մարդիկ կայքերում փնտրում են կարծիքները: Ձեր թիրախային լսարանը ևս բացառություն չէ: Ըստ Fan and Fuel-ի տվյալների հնարավոր է, որ դուք կորցնեք ձեր հաճախորդների 92%-ը, եթե ձեր B2B կայքում կարծիքներ չկան:

контент-маркетинг, стратегия, контент, b2b, b2b 2018, b2b контент, b2b контент-маркетинг, контент для b2b, контент-маркетинг для b2b, онлайн-чат, пользовательский контент, UGC, отзывы, кейсы, бизнес-кейсы, кейс, контент-стратегия

Ահա մի քանի վիճակագրություն.

  • Բրենդները, որոնք կայքում օգտագործում են UGC, կրկնակի այցելուների թիվը աճել է 20%-ով:
  • 20 խոշոր բրենդների որոնման արդյունքների 25%-ը հաշվի է առնում օգտվողների կոնտենտը:
  • Օգտվողների 74%-ը պնդում է, որ դրական արձագանքները ամրապնդում են իրենց տեղական ընկերությունների վստահությունը:

Բայց ինչպե՞ս ստանալ կոնտենտ օգտվողներից: Պարզապես հարցրեք:

Վերջերս գնում կատարած հաճախորդներին ուղարկեք հաղորդագրություն՝ խնդրելով նրանց կիսվել ապրանքի կամ ծառայության մասին տպավորություններով: Սոցիալական ցանցերում ապրանքի կամ ծառայության մասին տպավորություններով: Սոցիալական ցանցերում հղումներ ավելացրեք պրոֆիլներում կամ այն հատվածում, որտեղ նրանք կարող են կարծիք թողնել: Միևնույն ժամանակ առավել հավատարիմ հաճախորդները կարող են դառնալ դեսպաններ ձեր բրենդի համար, ինչը կնպաստի տեսանելիության ընդլայնմանը և նոր հաճախորդների ներգրավմանը:

2. Օնլայն-չատ

Շատ բրենդներ կարծում են, որ օնլայն-չատերը նյարդայնացնում են օգտվողներին՝ նրանք փակում են երկխոսության վահանակը անմիջապես կայք մտնելուց: Բայց դա միշտ չէ, որ այդպես է:

Եթե մարդուն անհապաղ օգնություն է անհրաժեշտ, նա դիմում է օնլայն-չատին: Վիճակագրության համաձայն հաճախորդների 79%-ը օգտագործում է այդ ֆունկցիան, որպեսզի ստանա իր հարցերի պատասխանը, իսկ այցելուների 31%-ը խոսելուց հետո ամենայն հավանականությամբ գնում կկատարի:

Օնլայն-չատը այցելուներին հնարավորություն է տալիս շփվել ձեր բրենդի հետ այստեղ և հիմա: Ոչ բոլորն են պատրաստ սպասել էլեկտրոնային նամակին 1-3 օր: Այդ ընթացքում նրանք հնարավորություն կունենան մրցակիցներին դիմելու: Կայքում ավելացրեք օնլայն-չատ, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաճախորդ:

3. Թեստեր 

Չարժե ենթադրել, որ թեստերը և վիկտորինաները չեն համապատասխանում B2B բրենդներին: Կոնտենտի այս տեսակը օգնում է բազմաթիվ ցուցանիշներ զգալիորեն մեծացնել, օրինակ՝

  • Էլ. փոստի բաժանորդների թիվը: Մեկ բրենդի այդ կերպ հաջողվել է ներգրավել 10.000+ լիդեր:
  • Սոցիալական ցանցերում ռեպոստներ: Միջին թեստերով կիսվում են մոտ 1900 անգամ:
  • Փոխարկումների քանակը: Մարքեթոլոգների 70%-ը համաձայնվում է, որ ինտերակտիվ կոնտենտը այցելուներին արդյունավետ ներգրավում է կայք:

Բայց որպեսզի թեստերը լինեն պոպուլյար պետք է համապատասխանեն ձեր թիրախային լսարանին: Թեման ընտրեք համապատասխան և այդ տեսակի կոնտենտը կբերի ցանկալի արդյունք: Օրինակ, «Ինչպիսի՞ մարքեթոլոգ եք դուք» կամ «Ի՞նչ ոճ է համապատասխանում ձեր բրենդին» - հիանալի տարբերակներ բիզնես ընկերությունների համար:

4. Կեյսեր

2018-ին պոպուլյար կլինեն ոչ միայն UGC-ն, այլ նաև կեյսերը: Կոնտենտի այս տեսակը, ինչպես նաև կարծիքները թույլ են տալիս հասկանալ , թե ինչպիսի արդյունք են ստացել հաճախորդները ձեր արտադրանքից կամ ծառայությունից: Բայց կա մի կարևոր տարբերություն, կեյսերը ճշգրիտ տվյալներ են տալիս:

Content Preferences Survey Report-ի համաձայն գնման պլանավորման ժամանակ օգտվողները առավել մեծ ուշադրություն են դարձնում կեյսի ուսումնասիրությանը: Դրա համար այս կոնտենտի տեսակը հիանալի ընտրություն է ձեր B2B կոնտենտ-ռազմավարության համար:

контент-маркетинг, стратегия, контент, b2b, b2b 2018, b2b контент, b2b контент-маркетинг, контент для b2b, контент-маркетинг для b2b, онлайн-чат, пользовательский контент, UGC, отзывы, кейсы, бизнес-кейсы, кейс, контент-стратегия

5. Ոչ ձանձրալի կոնտենտ

Ո՞վ ասաց, որ B2B  մարքեթինգը պետք է ձանձրալի լինի: Ի վերջո, բոլոր բիզնես բրենդների ետևում մարդիկ են, ոչ թե ռոբոտներ:

Ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանը: Ի՞նչ է նրանց հետաքրքրում: Ինչպե՞ս են նրանք խոսում: Օգտագործեք այս տվյալները ձեր կոնտենտը հետաքրքիր դարձնելու համար: Փորձեք չօգտագործել բարդ տերմիններ և մի վախեցեք ցույց տալ ձեր անհատականությունը: