Շատ դեպքեր հաստատում են այն փաստը, որ կոնտենտ-մարքեթինգը կարող է ներգրավել որակյալ տրաֆիկ B2B բրենդների համար: Բայց միայն, եթե դուք չեք օգտագործում հնացած ռազմավարություններ:
Ամեն ինչ փոխվում է: Անցել են այն ժամանակները, երբ հոդված հրապարակելու համար պետք է սահմանափակվեիք 500 բառով: 2018թ.-ին արդյունք տեսնելու համար B2B բրենդները պետք է ավելի որակյան կոնտենտ ստեղծեն:
Ի՞նչ պետք է անել մրցակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար:
2018-ի կոնտենտ-մարքեթինգի ամենաարդյունավետ ռազմավարությունը չի պահանջի ձեզանից ստեղծել ձեր սեփական կոնտենտը: Այս տարի դուք շեշտը պետք է դնեք օգտագործողի կոնտենտի վրա (UGC): Ինչու՞:
Մարդկանց 75%-ը վստահում է դիտարկումներին և կարծիքներին: Բացի այդ UGC-ն բրենդը դարձնում է ավելի «կենդանի»: Իսկ ինչպես մենք գիտենք լավագույն արդյունքը կարելի է ստանալ միայն այն կոնտենտից, որը դուր է գալիս ձեր լսարանին:
UGC-ի ամենահաջողված ձևաչափերից մեկը կարծիքներն են (отзыв): Նախքան գնելու որոշում կայացնելը շատ մարդիկ կայքերում փնտրում են կարծիքները: Ձեր թիրախային լսարանը ևս բացառություն չէ: Ըստ Fan and Fuel-ի տվյալների հնարավոր է, որ դուք կորցնեք ձեր հաճախորդների 92%-ը, եթե ձեր B2B կայքում կարծիքներ չկան:
Ահա մի քանի վիճակագրություն.
Բայց ինչպե՞ս ստանալ կոնտենտ օգտվողներից: Պարզապես հարցրեք:
Վերջերս գնում կատարած հաճախորդներին ուղարկեք հաղորդագրություն՝ խնդրելով նրանց կիսվել ապրանքի կամ ծառայության մասին տպավորություններով: Սոցիալական ցանցերում ապրանքի կամ ծառայության մասին տպավորություններով: Սոցիալական ցանցերում հղումներ ավելացրեք պրոֆիլներում կամ այն հատվածում, որտեղ նրանք կարող են կարծիք թողնել: Միևնույն ժամանակ առավել հավատարիմ հաճախորդները կարող են դառնալ դեսպաններ ձեր բրենդի համար, ինչը կնպաստի տեսանելիության ընդլայնմանը և նոր հաճախորդների ներգրավմանը:
Շատ բրենդներ կարծում են, որ օնլայն-չատերը նյարդայնացնում են օգտվողներին՝ նրանք փակում են երկխոսության վահանակը անմիջապես կայք մտնելուց: Բայց դա միշտ չէ, որ այդպես է:
Եթե մարդուն անհապաղ օգնություն է անհրաժեշտ, նա դիմում է օնլայն-չատին: Վիճակագրության համաձայն հաճախորդների 79%-ը օգտագործում է այդ ֆունկցիան, որպեսզի ստանա իր հարցերի պատասխանը, իսկ այցելուների 31%-ը խոսելուց հետո ամենայն հավանականությամբ գնում կկատարի:
Օնլայն-չատը այցելուներին հնարավորություն է տալիս շփվել ձեր բրենդի հետ այստեղ և հիմա: Ոչ բոլորն են պատրաստ սպասել էլեկտրոնային նամակին 1-3 օր: Այդ ընթացքում նրանք հնարավորություն կունենան մրցակիցներին դիմելու: Կայքում ավելացրեք օնլայն-չատ, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաճախորդ:
Չարժե ենթադրել, որ թեստերը և վիկտորինաները չեն համապատասխանում B2B բրենդներին: Կոնտենտի այս տեսակը օգնում է բազմաթիվ ցուցանիշներ զգալիորեն մեծացնել, օրինակ՝
Բայց որպեսզի թեստերը լինեն պոպուլյար պետք է համապատասխանեն ձեր թիրախային լսարանին: Թեման ընտրեք համապատասխան և այդ տեսակի կոնտենտը կբերի ցանկալի արդյունք: Օրինակ, «Ինչպիսի՞ մարքեթոլոգ եք դուք» կամ «Ի՞նչ ոճ է համապատասխանում ձեր բրենդին» - հիանալի տարբերակներ բիզնես ընկերությունների համար:
2018-ին պոպուլյար կլինեն ոչ միայն UGC-ն, այլ նաև կեյսերը: Կոնտենտի այս տեսակը, ինչպես նաև կարծիքները թույլ են տալիս հասկանալ , թե ինչպիսի արդյունք են ստացել հաճախորդները ձեր արտադրանքից կամ ծառայությունից: Բայց կա մի կարևոր տարբերություն, կեյսերը ճշգրիտ տվյալներ են տալիս:
Content Preferences Survey Report-ի համաձայն գնման պլանավորման ժամանակ օգտվողները առավել մեծ ուշադրություն են դարձնում կեյսի ուսումնասիրությանը: Դրա համար այս կոնտենտի տեսակը հիանալի ընտրություն է ձեր B2B կոնտենտ-ռազմավարության համար:
Ո՞վ ասաց, որ B2B մարքեթինգը պետք է ձանձրալի լինի: Ի վերջո, բոլոր բիզնես բրենդների ետևում մարդիկ են, ոչ թե ռոբոտներ:
Ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանը: Ի՞նչ է նրանց հետաքրքրում: Ինչպե՞ս են նրանք խոսում: Օգտագործեք այս տվյալները ձեր կոնտենտը հետաքրքիր դարձնելու համար: Փորձեք չօգտագործել բարդ տերմիններ և մի վախեցեք ցույց տալ ձեր անհատականությունը: