Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա կարող եք ոչ միայն ամրապնդել ձեր հեղինակությունը և ստեղծել յուրահատուկ ձայն, այլ նաև ներգրավել արժեքավոր գործընկերներ: Հզոր անձնական բրենդը ձեզ հնարավորություն կտա կազմակերպել բիզնես առանց ներդրողներ ներգրավելու և վարկեր վերցնելու:
Այսօրվա հոդվածում մենք խոսելու ենք 2018թ.-ին ձեր անձնական բրենդի խթանման և դիրքի ամրապնդման առավել արդյունավետ ռազմավարությունների մասին:
Ստեղծեք անձնական կայք, որը մեծ դեր կունենա տեղեկատվական կենտրոնի բոլոր նախագծերի համար: Ամեն շաբաթ ուղարկեք mail-եր նվիրված ամենաակտուալ թեմաներին:
Email-մարքեթինգը մնում է խթանման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Mail-ը կօգնի ձեզ ուշադրություն հրավիրել նոր կոնտենտի և իրադարձությունների վրա, միևնույն ժամանակ ձեր անձնական բրենդի հեղինակության ամրապնդման համար:
Բավական է ստեղծել թիրախավորում (ցանկալիէ ընտրել օգտվողների ոչ այդքան մեծ խումբ, որոնցով դուք ամենից շատն եք հետաքրքրված) և հատկացնել բյուջե: Այս ռազմավարությունը թույլ կտա ընդլայնել բրենդի տեսանելիությունը և կայքում մեծացնել տրաֆիկը:
Որակյալ և մանրակրկիտ կոնտենտը հատկապես արդյունավետ է լսարանի ներգրավման համար, որը կարող եք ռեպոստ անել սոցիալական ցանցերում և կայքում:
Փորձեք հարմարեցնել կոնտենտը ընտրված հարթակին, որպեսզի բարձրացնեք լսարանի ներգրավվածությունը:
Մենք այս մասին արդեն խոսել ենք առաջին կետում: Անձնական կայքը կօգնի ձեր բրենդին դուրս գալ ամբողջովին նոր մակարդակ: Այն կարող է լիարժեք զարգանալ ձեր ընկերությունից և մյուս ծրագրերից առանձին:
Սկսեք պարզ կայքից, որը կունենա «Իմ մասին» էջը և բլոգ: Պարբերաբար ստեղծեք արժեքավոր կոնտենտ և տարածեք այն սոցիալական ցանցերում անձնական պրոֆիլներով: Եթե կա նման հնարավորություն դոմենը անվանեք ձեր անունով:
Որպեսզի ձեր կոնտենտի վրա արագ ուշադրություն դարձնեն, հրապարակեք այն վճարովի ալիքներում: Այս կերպ ներգրավված դիտումները և ռեպոստները կդառնան սոցիալական հաստատման ազդանշան:
Հզոր անձնական բրենդ ստեղծելու համար անհրաժեշտ է ներգրավել հետևորդների: Եթե ձեր կայքը դեռ քիչ այցելուներ ունի, դուք կարող եք ձեր մասին պատմել մասնագիտացված ալիքներում:
Twitter-ի չատերը նորից պոպուլյար են դառնում: Որպեսզի գտնեք համապատասխան թեմա շփման համար, բաժանորդագրվեք ձեր ոլորտի ամենաազդեցիկ մասնագետներին:
Պատասխանեք հարցերին և առաջարկեք արժեք, և նրանք ձեզ կնկատեն: Այս ռազմավարությունը աշխատում է նաև այլ սոցիալական ցանցերում, այն նաև ակտուալ է թեմատիկ ֆորումների համար:
Բլոգ վարելը 2018-ի ամենից արդյունավետ ռազմավարություններից է: Տեսանյութում կարող եք խոսել ձեր մասնագիտական զարգացման, ոլորտի առաջիկա ծրագրերի և ընթացիկ իրադարձությունների մասին: Իհարկե դա պահանջում է ժամանակ և որոշակի հմտություններ, սակայն արդյունքը արժե ջանքեր:
Այսօր նման կոնտենտը շատ տարածված է, մարդիկ ավելի շատ են դիտում տեսանյութեր: Մշակեք յուրահատուկ ոճ և պատմություն, այդ ժամանակ դուք կարող եք ներգրավել հետաքրքրված լսարան ամրապնդել ձեր բրենդի դիրքը շուկայում:
Օգնեք բարեգործական կազմակերպություններին, օրինակ՝ խթանելով: Դա թույլ կտա ընդլայնել բրենդի տեսանելությունը և ներգրավել նոր գործընկերներ:
Տեղական համայնքները հիանալի սկիզբ են իրենց բնագավառում փորձագետի հեղինակության ամրապնդման համար: Մասնակցեք տեղական հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերին, հարցազրույցներ տվեք հրատարակություններին, ելույթ ունեցեք թեմատիկ միջոցառումների ժամանակ:
Ամեն օր ուսումնասիրեք թեմատիկ կոնտենտ և նոր բաներ սովորեք: Ցանկացած արդյունաբերություն զարգանում է և հաճախ արագ տեմպերով: Եթե դուք չեք ձգտում հասնել դրան, ապա դա բացասաբար կանդրադառնա ձեր անձնական բրենդի վրա: Նախքան խորհուրդներով կիսվելը, դուք պետք է մաքսիմալ ուսումնասիրեք ձեր գործունեության ոլորտը: Առանց արժեքի առաջարկի անհնար է անհատական բրենդ կառուցել:
Բոլոր ալիքների համար ընտրեք մեկ պրոֆեսիոնալ դիմանկար, որպեսզի պահպանեք միատեսակությունը, որը պարզապես անհրաժեշտ է ուժեղ անձնական բրենդ ստեղծելու համար:
Հաշվի առեք, որ լուսանկարը պետք է պարբերաբար թարմացվի, և որ այն մաքսիմալ համապատասխանի ձեր արտաքին տեսքին: