Այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես են մարդկանց վարքագծի փոփոխությունները և հասարակության մեջ տեղի ունեցող բարդ գործընթացները ազդում բրենդի գոյության վրա:
Վերջին մի քանի տարիների ընթացքում մարդիկ սկսեցին հոգնել ինտերնետից: Հոգեբանները նշում են, որ նկատվում է տենդենց, որ մարդկանց մոտ կա ցանկություն դանդաղեցնել իրենց կյանքը: Քիչ նշանակություն է տրվում շուրջը պտտվող աղմուկին, մարդիկ վերադառնում են իրենց ապրելակերպի կարևորության գիտակցմանը:
Fomo-ն (fear of missing out) ծանոթների կամ անծանոթների կյանքի իրադարձությունները բաց թողնելու վախն է, որը ստիպում է մեզ ստուգել նորությունների լրահոսը, մտնում է սովորության մեջ և ստիպում, որպեսզի հետևենք բոլոր զարգացումներին և տեղյակ լինենք բոլոր իրադարձություններից: Նրան փոխարինում է Jomo-ն (joy of missing out), որը քեզ չվերաբերող իրադարձություններից տեղյակ չլինելու ուրախությունն է:
Տրենդում չլինելը այլևս սարսափելի չէ: Դանդաղ շարժման մշակույթը հավաքում է ավելի շատ հայտնիություն: Նրա շրջանակներում արդեն առկա են հսկայական քանակի ենթակառուցվածքներ. դանդաղ քաղաք, դանդաղ ծերացում, դանդաղ սնունդ, դանդաղ նորաձևություն և այլն:
Մեր աչքի առաջ տեղի է ունենում մշակութային հեղափոխություն, որ կարգախոսն է՝ «արագ, միշտ չէ, որ նշանակում է ավելի լավ»: Իմաստը այն չէ, որ անբնական կերպով դանդաղեցնել կյանքի ընթացքը, այլ ուղղակի ապրել ճիշտ արագությամբ:
Բրենդների մեծամասնությունը դեռ հեռու են հասարակության այդ փոփոխությունների հասկացությունից և ընդունումից: Նրանք ինչպես նաև խոշոր սոցիալական հարթակները, դեռևս օգտատերերին ընկալում են որպես ինտերֆեյսի հավելված: Բայց արդեն այսօր շատ մարդիկ հասկացել են անիմաստ ժամանակի վատնումի բոլոր անհատական բացթողումները սոցցանցերում: Նրանք ցանկանում են նոր տպավորություններ, նույնիսկ իրենց գործիքներից:
Իհարկե, այս փուլում մարդիկ պատրաստ չեն ամբողջովին հրաժարվել սոցցանցերից, բայց նրանք ցանկանում են օգտագործել այդ ռեսուրսները նրա համար, ինչի համար դրանք նախատեսված էին:
Բրենդի համար դա նշանակում է, որ ժամանակն է դադարեցնել ընկալել սոցցանցերը որպես վայր, որտեղ կարող եք կատարելապես գովազդել բրենդը: ժամանակն է զարգացնել իրական համագործակցությունը: Քիչ կոնտենտ, շատ կոնտակտ:
Երաժշտությունը յուրահատուկ լեզու է, այն կարողանում է պատմել աներևակայելի շատ: Նրա օգնությամբ մենք սահմանում ենք մերը և ուրիշինը:
Երաժշտությունն այսօր բանալի է: Եվ առաջինը այդ գիտակցել են տեխնոլոգիաների բրենդները: Այժմ նրանց միանում են բոլոր կատեգորիաների բրենդները: Հաջորդ տարի մենք կհետևենք նրան, թե ինչպես ավելի շատ ընկերություններ կներգրավեն շփման այս միջազգային լեզուն:
Եթե դուք ցանկանում եք ընդգրկել երիտասարդ լսարանի, ճիշտ երաժշտությունը կարող է որոշիչ գործոն լինել:
Բազմաթիվ բրենդներ, որոնք մի քանի տարի շարունակ զարգացնում էին կոնտենտ-մարքեթինգի ուղղությունը, այդպես էլ չհասկացան արդյոք իրենց ներդրումները արդարացվել են: Նրանք ստեղծում են հսկայական քանակությամբ ծանրաբեռնված կորպորատիվ կոնտենտ, հենց այն, որը օգտվողների մեծամասնությունը պարզապես բաց է թողնում:
Ազդեցիկ բրենդները հավատարիմ են այլ ռազմավարության, նրանք կենտրոնանում են իրենց լսարանի շահերի վրա, և հազվադեպ են խոսում իրենց մասին:
Այնպիսի կոնտենտ ստեղծելու փոխարեն, որը ոչ ոք չի կարդում, փորձեք պոտենցիալ հաճախորդների մոտ ստեղծել կենդանի էմոցիաներ և մոտիվացնել նրանց, որպեսզի ստեղծեն իրենց սեփական կոնտենտը ձեր բրենդի համար:
Որո՞նք են բիզնես վայրերում ակտիվորեն քննարկվող թեմաները:
Մենք սիրում ենք քննարկել այս թեմաները գործընկերների հետ: Իսկ ինչու՞ այն չքննարկել հաճախորդների հետ: Պարզապես պատմեք նրանց, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները բարելավել իրենց կյանքը և հրավիրեք մարդկանց մասնակցելու քննարկումներին:
Թվում է, թե շուտով գովազդը իսկապես կդառնա արվեստ: Շատ բրենդներ գիտակցում են, թե ինչքան մեծ նշանակություն ունեն կրեատիվ գովազդը և ոչ տրիվիալ մոտեցումը սեփական առաջխաղացմանը:
Եվ եթե դուք պայքարեք ագրեսիվ գովազդային ձևաչափի համար հեռուստատեսությամբ և օֆլայն, այն բավականին բարդ է: Այստեղ ամեն ինչ կախված է բրենդի ներկայացուցիչների ճաշակից:
Google-ը և Yandex-ը հրաժարվում են նյարդայնացնող գովազդ տեղադրել: