Կարմիր գույնը մարքեթինգում և բրենդինգում

Այն, թե մենք ինչպես ենք ընկալում աշխարհը և փոխազդում դրա հետ, շատ առումներով որոշում են շրջապատող գույները: Առօրյայում դա այնքան էլ նկատելի չէ, բայց բրենդինգի մեջ գունային հոգեբանությունը մեծ ազդեցություն ունի սպառողների ենթագիտակցության վրա:

Գույնը, որը ընկերությունը ընտրում է իր բրենդը ներկայացնելու համար, ձևավորում է թիրախային լսարանի տրամադրությունը, զգացմունքները և վարքագիծը:



Ինչպիսի՞ ասոցիացիաներ է կարմիրը առաջացնում ձեզ մոտ: Վառ սպորտային մեքենա, թե՞ հասած ելակ: Ամեն դեպքում կարմիրը ուշադրություն է գրավում:

Красный автомобиль

Ապացուցված է, որ այս ուժեղ գույնը բարձրացնում է ճնշումը և արագացնում է զարկերակը: Այն ոչ միայն էներգիա է տալիս, այլ նաև բացում է ախորժակը, ինչը հիանալի ընտրություն է ռեստորանային բիզնեսի համար:

Կարմիրը ամենաէմոցիոնալ գույներից մեկն է, դրա համար այն պետք է զգուշությամբ օգտագործեք: 

Ինչպե՞ս իմանալ համապատասխանում է արդյոք կարմիրը ձեր բրենդին:

Կարմիրը կարող է լինել ինչպես լավագույն տարբերակը, այնպես էլ ամենավատ ընտրությունը:  Այդ ամենը կախված է ձեր արդյունաբերությունից, ապրանքից կամ ծառայությունից, բրենդի ուղերձից և նույնիսկ մրցակիցների նախասիրություններից: Օրինակ, այս գույնը պոպուլյար չէ ավիացիայի, էներգետիկայի, ֆինանսի բնագավառներում:

Ստորև մենք կանդրադառնանք կարմիր գույնի դրական և բացասական ասոցիացիաներին, ինչպես նաև դրա ազդեցությանը բրենդի պատմության վրա:

Ընդհանուր ասոցիացիաներ

Կարմիր գույնը բիզնեսում առաջացնում է հետևյալ դրական ասոցիացիաները՝

ՈՒժեղ, էներգետիկ, արագ, կրքոտ, ցանկալի, հզոր, գրավիչ, ուշադրություն գրավող, համարձակ, մոտիվացնող, խթանող, հստակ, հետաքրքիր, ջերմ, ինքնաբուխ, վստահ, հավակնոտ:

Բացասական ասոցիացիաներն են՝

Ագրեսիվ, չար, դոմինանտ, իշխող, դաժան, անողոք, սարսափելի, անհանդուրժող, հաստատակամ, արհամարող, դաժան և բրուտալ:

Оттенки красного

Աշխարհագրական ասոցիացիաներ

Տարբեր երկրներում կարմիրը ընկալվում է տարբեր կերպ: Ահա մի քանի օրինակներ՝

Красна девица

  • Հյուսիսային Ամերիկայում կարմիրը ասոցացվում է Սուրբ Վալենտինի  օրվա հետ:
  • Չերոկիում կարմիր գույնը կապված է հաջողության, հաղթանակի և սրբազան կրակի հետ:
  • Լատինական Ամերիկայում կարմիրը ասոցացվում է կրոնի հետ:
  • Հարավային Աֆրիկայում կարմիրը սգի գույնն է:
  • Ռուսաստանում այն ասոցացվում է կոմունիզմի և գեղեցկության հետ:
  • Չինաստանում կարմիր գույնը կապված է հաջողության, տոնի, երջանկության, կյանքի հանդեպ սիրո և երկար կյանքի հետ: Ըստ ավանդույթի հարսանիքի ժամանակ հարսը հագնում է կարմիր զգեստ:

Կարմիր գույնը տարբեր ոլորտների համար

Կարմիրը սննդի ոլորտում

Կարմիրը լցնում է էներգիայով և բացում է ախորժակը: Ահա թե ինչու է այս գույնը հիանալի լուծում սննդի ոլորտում:

Օրինակ այնպիսի հայտնի լոգոներում, ինչպիսին են՝ Coca-Cola-ն, McDonald’s-ը, KFC, Lay’s-ը, RedBull-ը օգտագործվում է կարմիրը:

kfc логотип

Կարմիրը սեքսուալ բրենդների համար

Կարմիրը ուշադրություն է գրավում: Այն հաճախ ասոցացվում է սիրո, կրքի և սեքսուալության հետ, ուստի այն պոպուլյար է զգայական բրենդներում՝ Vans, H&M, Virgin, Miss sixty:

virgin логотип

Կարմիրը և տղամարդկությունը

Կարմիրը սովորաբար ասոցացվում է հիմնական ֆիզիկական կարիքների հետ և արթնացնում է հնագույն բնազդներ, այն ճառագայթում է տղամարդկային էներգետիկա: Դրա համար այն հաճախ ընտրվում է տղամարդկանց բրենդներում օգտագործելու համար. Audi, Nissan, Marlboro, Dodge:

Dodge логотип

Կարմիրը վաճառքի համար

Կարմիր վառ գույն է, որը ուժեղացնում է հրատապության զգացումը, դրա համար էլ այն համապատասխանում է վաճառքի բրենդների համար.  Auchan, Target:

Auchan логотип