SEO օպտիմալացման 5 սխալներ, որոնց պատճառով դուք գումար եք կորցնում

Կայքի ճիշտ SEO օպտիմալացումը հնարավորություն է տալիս ձեզ ունենալու նոր հաճախորդներ, որոնք ցանկանում են գնել հենց ձեր ապրանքը կամ ծառայությունը հենց այդ պահին: Բացի դա նաև թույլ է տալիս ջերմացնել լսարանը:



Կայքի լավ որոնման համակարգի օպտիմալացման շնորհիվ դուք կարող եք խուսափել թանկ արժեցող «click»-ներից և կառուցել հստակ և վերահսկող վաճառք:

Բայց եթե դուք թույլ եք տալիս ստորև նշված սխալներից թեկուզ մեկը, դուք կորցնում եք գումար:

#1 Ֆոկուսը ոչ ճիշտ բանալի բառերի վրա

Եթե կայքի ստեղծման և էջերի տեքստային օպտիմալացման ժամանակ դուք օգտագործում եք ոչ ճիշտ  բանալի բառեր, ապա ձեր հաճախորդը պարզապես չի կարողանա գտնել ձեզ: Իրականացրեք նպատակային լսարանի մանրամասն վերլուծություն, թե ինչպե՞ս են նրանք ձևակերպում պահանջարկը, ի՞նչ բանալի բառեր են օգտագործում ձեր մրցակիցները:

Ինչպե՞ս ուղղել. օգտագործեք արդյունավետ բանալի բառեր:

Հաճախ առավել արդյունավետ են հանդիսանում երկար հարցերը կամ ցածր հաճախականություն ունեցող հարցումները: Դրանք այն հարցումներն են, որոնք բաղկացած են 3 կամ ավել բառերից, նրանք ավելի քիչ մրցունակ են, քան 1 կամ 2 բառերից կազմվածները, սակայն ավելի կոնկրետ են:

Հարցում «Սպորտային կոշիկներ»

Հարցում «Գնել բասկետբոլի սպորտային կոշիկներ jordan ultra fly 2»

 

#2 Թույլ տեխնիկական օպտիմալացում

Եթե նույնիսկ ձեր կայքի արտաքին տեսքը կատարյալ է, ձեր կայքի հիմքը կազմող կառուցվածքը և կոդը կարող են վնասել SEO-ի արդյունավետությանը:

Ամենատարածված տեխնիկական սխալները.

  • Ներբեռնման ցածր արագություն
  • Սխալներ կայքի քարտեզում
  • 301 վերահասցեավորման փոխարեն 302-ի օգտագործումը
  • Չօպտիմալացված նկար կամ տեսանյութ
  • Մոբայլ տարբերակի բացակայություն

Ինչպե՞ս ուղղել. անցկացնել կայքի տեխնիկական աուդիտ

Դուք կարող եք պատվիրել վճարովի աուդիտ այն ընկերությունից, որը մասնագիտացված է այս ոլորտում կամ կարող եք այն իրականացնել ինքնուրույն` օգտվելով անվճար օնլայն ծառայություններից: Օրինակ`

Технический анализ сайта

#3 Երկար տեքստերի բացակայություն

Որոնման համակարգերը շատ են սիրում երկար, եզակի և տեղեկատվական հոդվածներ (ավելի քան 2000 բառ): Բացի այդ, այդ հոդվածները նաև լավ են տարածվում կայքերում, այդպիսով մեծացնելով կայքի արտաքին հղումների քանակը:

Օգտատերերը նույնպես ակտիվորեն դրանք պահպանում են իրենց էջերում, որպեսզի կարդան ավելի ուշ: Այս ամենը մեծացնում ձեր դոմենի վստահելիությունը և մեծ ազդեցություն թողնում կայքի վարքային գործոնների վրա:

Ինչպե՞ս ուղղել. գրեք նոր տեքստ կամ ավելացրեք արդեն գոյություն ունեցող տեքստի չափը:

Եթե հոդվածը, որի մեջ կա 400 բառ չի լրացնում ձեր էջը, ապա գրեք ավելին: Հոդվածում պատասխանեք այն բոլոր հնարավոր հարցերին, որոնք կարող են առաջանալ օգտվողների մոտ, քայլ առ քայլ նկարագրեք խնդրի լուծումը, ավելացրեք ձեր կայքի մյուս էջերի հղումները:

#4 Ֆորմատավորման բացակայությունը

Բավական չէ միայն գրել 2000 բառերից բաղկացած տեքստ: Դուք պետք է ուշադրություն դարձնեք նաև ենթավերնագրերին, դրանց համար օգտագործեք բանալի բառերի հոմանիշները: Մի մոռացեք մետա թեգերի, ինչպես նաև տեքստում մատնանշված և թվարկված ցուցակների մասին:

Ինչպե՞ս ուղղել. օգտագործեք Google-ի կամ Яндекс-ի հուշումներից

блок ответов гугла

#5 Ձեր բլոգը ենթադոմենի վրա

Եթե ձեր բլոգը գտնվում է ենթադոմենի վրա, օրինակ` blog.site.com, այն չի լինի այնքան արդյունավետ, քան այն բլոգը, որը գտնվում է կայքի թղթապանակի մեջ site.com/blog: