Ինչո՞վ են զբաղված կանայք համացանցում և ինչպե՞ս դա օգտագործել վաճառքների աճի համար

Ոչ ոքի համար զարմանալի չէ, որ կանայք գնումների սիրահար են, և բացառություն չեն նաև օնլայն գնումները: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր խանութ են գնում միայն եթե կոնկրետ բան է հարկավոր, կանայք անընդհատ փնտրտուքների մեջ են:

Միջինում կանայք օրական 6 ժամ են անցկացնում համացանցում, և այնտեղ կատարվող գնումների մասին որոշումների մոտ 80%-ը ընդունվում է հենց կանանց կողմից: Ահա մի փոքր վիճակագրություն այն մասին, թե ինչպես են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ծախսում իրենց ժամանակը համացանցում:

Կանանց 18,5%-ը իրենց ժամանակի գերակշիռ մասը ծախսում են համացանցում, ընդ որում՝

  • 7,7%-ը պարբերաբար ստուգում է էլեկտրոնային փոստը
  • 2,8%-ը տեղեկատվություն է փնտրում որոնողական համակարգերում
  • 2,7%-ը նախընտրում է օնլայն խաղեր խաղալ
  • 0,9%-ը բլոգեր է ընթերցում կամ դիտում

 

Եվ ահա թե որ թեմաներն են ամենից հետաքրքիրը կանանց համար՝

  • Առողջություն - 22,8%
  • Հագուստ - 21,5%
  • Ընտանիք և դաստիարակություն - 20,1%
  • Սնունդ - 17,7%
  • Գեղեցկություն և նորաձևություն - 14,6%
  • Երեխաներ - 12,5%;
  • Տնտեսական ապրանքների խանութներ - 10,6%
  • Նվերներ, ծաղիկներ - 6,7%
  • Օծանելիքներ, կոսմետիկ միջոցներ - 6,6%
  • Առևտրի կենտրոններ - 6,6%
  • Տնային կենդանիներ - 5%

Այս ինֆորմացիան կարող է տալ մոտավոր պատկերացում, թե հաղորդակցման որ ուղիների վրա և թեմատիկ ինչ ուղղությունների վրա է պետք կենտրոնանալ լսարանին առավելագույնս համապատասխանող տեղեկատվություն հասցնելու համար: