Հաջողակ բրենդների պատմությունների օրինակներ

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր թիրախային լսարանը նկատի և ուսումնասիրի ձեր բրենդի պատմությունը: Ի վերջո, առանց ուշադրության կոնտենտը կարևոր չէ:

1. WORLD BICYCLE RELIEF

Արդյունավետ storytelling-ի ավանդույթի համաձայն Mobilze me հոլովակում կարելի է առանձնացնել պատմության երկու հիմնական մասերը՝ հակամարտություն և դրա լուծումը:

Էկզոտիկ լանդշաֆթները և անսովոր առօրյան անմիջապես աչքի են ընկնում: Հանդիսատեսը ծանոթանում է աֆրիկացիների դժվարին կյանքին, ովքեր ստիպված են լինում տասնյակ  կիլոմետրեր քայլել, որպեսզի ունենան սովորելու և աշխատելու հնարավորություն: Նրանք առաջացնում են խղճահարություն:

Բայց ինչպե՞ս կարող է լուծվել այդ հակամարտությունը: Այս ամենը ստիպում է մեզ առանց կտրվելու հետևել սյուժեի զարգացմանը: Եվ համբերությունը արդարացվում է:

Սովորական հեծանիվը պատմության հերոսների կյանքը դարձնում է ավելի հեշտ: Այժմ նրանք կարող են կերակրել ընտանիքին, այցելել հիվանդներին և ստանալ կրթություն: Երջանիկ վերջաբանը բրենդի հանդեպ ատաջացնում է հարգանք և ստիպում է նրան հիշել երկար:

2. L. BEAN

Ընկերության և բրենդի պատմությունը միշտ էլ հետաքրքիր է: Ո՞վ և ինչպե՞ս է մտածել ապրանքի ստեղծման գաղափարը: Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել:

Հին սև ու սպիտակ լուսանկարները և առաջին ոճի կոշիկի նկարները ստիպում են հպարտանալ բրենդի պատմությամբ և պատմողով: Իսկ գոհ աշխատակիցների կարծիքները, որոնք այնքան ուրախ են լինել այդ ամենի մի մասնիկը, ավելի են ոգեշնչում:

Այս ամենը նպաստում է բրենդի մշակույթին միանալու ցանկությանը և դառնալու այդ լեգենդար կոշիկներից մեկի սեփականատերը:

3. TOMS SHOES

Տեսանյութը առաջին իսկ վայրկյաններից գրավում է ուշադրություն և առաջացնում է հետաքրքրություն: Ամերիկյան արվարձանների սովորական բակ, աղքատ թաղամաս, սովորական տղա, ով սիրում է բասկետբոլ խաղալ... Ի՞նչ կլինի հետո:

Այստեղ, պատմության մեջ ավելանում են նոր հերոսներ՝ Շելլին, ով մի զույգ կոշիկ է գնել Toms-ից, Սեբաստիանը՝ ընկերության աշխատակիցը և Թեմսին՝ գործընկերը: Նրանցից յուրաքանչյուրը պատմում է պատմության իրենց մասը, որոնցից յուրաքանչյուրը լրացնում է ընդհանուր պատկերը:

Toms-ը օգնում է մարդկանց, օգնում է երեխաներին իրականացնել իրենց երազանքները: Հրաշալի պատմության հիանալի ավարտ:

4. VANS

Բրենդի պատմությունը ընդամենը մեկուկես րոպեում: Ինչու՞ ոչ: Անսովոր անիմացիա, չդադարող շարժումներ, դեկորացիայի փոփոխություն, հսկայական քանակությամբ հերոսներ:

Տեսանյութը կարծես հիպնոսացնում է, չի թողնում ձանձրանալ ոչ մի վայրկյան և գրավում է ուշադրությունը մինչև վերջ: