Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 4)

Բրենդոն ընկերությունը որոշել է բլոգերի այս շարքում հանրությանը ծանոթացնել ժամանակակից մարքեթինգում ամենահաճախ օգտագործվող մարքեթինգային տերմիններին և տալ դրանց պարզ ու հասկանալի բացատրությունը: Բլոգի հրապարակումը կրելու է շարունակական բնույթ, ուստի վերջում ձեզ համար ծանոթ կլինեն նվազագույնը 100 մարքեթինգային տերմիններ:



CMS, Content Management System (կոնտենտի կառավարման համակարգ)

Ինֆորմացիոն համակարգ է կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս կազմակերպությանը ավելացնել, խմբագրել և կառավարել կայքի կոնտենտը:

Content Marketing (կոնտենտ մարքեթինգ)

Տեքստային կամ մուլտիմեդիային կոնտենտի ստեղծման և տարածման ռազմավարությունն է՝ ուղղված հաճախորդների ներգրավմանն ու պահպանմանը:

Control Page (ստուգողական էջ)

Այն էջն է, որն իր տարբերակների հետ միասին ստուգման է ենթարկվում A/B թեստավորման միջոցով:

Conversion (կոնվերսիա, փոխարկում)

Այն ցանկալի գործողությունն է, որը կայքի այցելուից ակնկալում են մարքեթոլոգները: Գրանցումը, ապրանքի ավելացումը զաբյուղ, հարցաթերթիկի լրացումը կոչվում է միկրոկոնվերսիա, իսկ ապրանքի գնման ու վճարման հետ կապված կոնվերսիաները կոչվում են մակրոկոնվերսիա:

Conversion Rate (կոնվերսիայի գործակից)

Էջն այցելած մարդկանց տոկոսն է, որոնք վերջիվերջո կոնվերսիոն գործողություն են կատարել:

CRO, Conversion Rate Optimization (կոնվերսիայի օպտիմիզացում)

Այն գործողություններն են, որոնք ավելացնում են էջի գրավչությունը, հարմարավետությունը և դարձնում են այն ավելի համոզիչ՝ նպատակ ունենալով  մեծացնել կոնվերսիոն գործողությունների քանակը (հայտեր, զանգեր, անցումներ մեկ էջից մյուսը, պատվերներ և այլն):

Cookies (քուքիզ)

Ոչ մեծ չափի ֆայլեր են, որոնք պահպանվում են բրաուզերում և պարունակում են տեղեկատվություն՝ կապված օգտատիրոջ այցելած կայքերի հետ: Օգտագործվում է այցերի պատմությունը պահելու և օգտատիրոջ նախընտրությունները պարզելու համար:

Cost per acquisition (հաճախորդի ներգրավման հետ կապված ծախսերը)

Ամբողջ գումարն է, որը ծախսվում է հաճախորդի վրա նրա՝ կայք մուտք գործելու պահից մինչև գնում կատտարելը:

CPC, Cost per Click (1 քլիքի համար վճարվող գումարը)

Համացանցում գովազդային արշավների վճարման մոդել է, որի դեպքում գովազդատուն որոշակի գումար է վճարում հայտարարության վրա արված քլիքի համար: Հայտարարությունը կարող է դրված լինել որոնողական համակարգերում կամ տարբեր կայքերում:

CPM, Cost per thousand Impression (1000 ցուցադրման արժեքը)

Սա էլ գովազդային արշավի ցուցադրման մեկ այլ մոդել է, որի ժամանակ գովազդատուն վճարում է 1000 ցուցադրման համար:

Customer Relationship Management (CRM-համակարգ)

Կորպորատիվ ծրագրային ապահովում է,որի միջոցով հնարավոր է հավաքել, պահպանել ու վերլուծել ընկերության՝ իրենց հաճախորդների հետ հաղորդակցման բոլոր ալիքներով փոխանցվող տեղեկատվությունը:

Cross Sales (խաչվող վաճառքներ)

Սա լրացուցիչ, ուղեկցող կամ փոխկապակցված ապրանքների վաճառքն է արդեն գոյություն ունեցող հաճախորդներին:

Այսօրվա տերմիններն այսքանն էին, իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին կամ կրկնել նախորդները, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ընթերցել նաև 3-րդ մասը: