Ի՞նչ տանել չեն կարողանում ձեր օնլայն զրուցակիցները
Magazine և Workspace ընկերությունների մասնագետնետը 2019թ. մայիս- հունիս ամիսներին հարցում են իրականացրել 446 մարդկանց շրջանում՝ ընտրելով հիմնականում գործնական որոշումների կայացման լիազորություններ ունեցող digital ոլորտի ներկայացուցիչների՝ պարզելու համար, թե որոնք են այն հիմնական գործոնները, որոնք նյարդայնացնում են օնլայն զրուցակիցներին:
Ստացված արդյունքների հիման վրա ձևավորվել է կանոնների համախումբ, ինչը թույլ կտա բարձրացնել առցանց հաղորդակցության որակը ու կնվազեցնեն բացասական իրավիճակների ռիսկը: Այս ցուցակը հատկապես օգտակար կլինի նախագծերի կառավարիչների, PR և վաճառքի մենեջերների ու բոլոր նրանց համար, որոնց գործունեության բնույթը ենթադրում է հաճախորդների ու գործընկերների հետ ակտիվ շփում:
Ահա այն առանցքային եզրահանգումները, որոնք ստացվել են հետազոտության արդյունքում՝
Պետք չէ ոչ աշխատանքային ժամերին մարդկանց անհանգստացնել աշխատանքին վերաբերող նամակներով: Մարդկանց 36%-ին դա դիսկոմֆորտ է պատճառում ու ընկալվում է որպես ներխուժում անձնական տարածք:
Պետք է պատրաստ լինել վարել կարևոր բանակցությունները օնլայն հարթակում, քանի որ հարցվողների 51%-ը նշել է, որ իր համար ավելի նախընտրելի է առցանց շփումը, քան իրական հանդիպումը:
Էմոձիների օգտագործումը աշխատանքային խոսակցության ընթացքում քիչ թե շատ թույլատրելի է, քանի որ դա դուր չի գալիս հարցվածների միայն 15%-ին:
Անծանոթ մարդկանց հետ առաջին գործնական խոսակցության ընթացքում սմայլիկների օգտագործումը դուր չի գալիս հարցված մարդկանց 31,2%-ին, ուստի գոնե պետք է սպասել այնքան, որ հաստատվի մտերմության որոշակի մակարդակ:
Աշխատանքային ժամերին մարդկանց մի՛ ուղարկեք զվարճալի նկարներ, եթե վստահ չեք, որ ցրվելու այդ ձևը նրանց համար հաճելի չէ: Հարցվածների քառորդ մասին դա նյարդայնացնում է:
Ֆրիլանսերների հետ շփվելիս պետք է հաշվի առնել, որ մեծ մասամբ նրանց համար գրավոր շփումը բանավորից նախընտրելի է, ու հենց ֆրիլանսերներն ամենաշատն են սիրում էմոձիներ և մեմեր:
Օրվա առաջին նամակը միշտ պետք է սկսել ողջույնով, քանի որ հակառակը տհաճ նստվածք է թողնում հարցվածների նվազագույնը մեկ երրորդի մոտ:
Մարդկանց 71%-ը չի սիրում, երբ երկար միտքը բաժանվում է փոքր մասերի ու ուղարկվում առանձին նամակներով:
Սխալ գրված անունը կամ սխալ դիմելաձևը վիրավորում է հարցվածների 56,2%-ին, ուստի նամակի այս հատվածը պետք է միշտ կրկնակի ստուգել կամ սխալներից խուսափելու համար հրաժարվել անունի շեշտումից: Չանձնավորված նամակները, սակայն, միշտ չէ, որ ստացողին դուր են գալիս, քանի որ ստացվում է անբնական, զանգվածային նամակագրության փորձ:
Մեսինջերներով ու սոցկայքերով առանց նախազգուշացման արվող զանգերը նյարդայնացնում են մարդկանց 58%-ին, ուստի եթե տեքստով հնարավոր չէ ինֆորմացիան հայտնել, անպայման նախապես համաձայցնեցրեք զանգի ժամը: