Համբավ սոցցանցերում: Անձի կապիտալացում

«Անձի կապիտալիզացում» – սա ժամանակակից աշխարհի թրենդներից է, ու հավատացե՛ք, աշխարհում կան երկրներ, որտեղ մարդուն մերժել են վարկ տրամադրել՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է նա վարում իր Ինստագրամը: Կամ, օրինակ, աշխատանքի ընդունելիս արդեն տարածում է գտնում թեկնածուի էջերի ուսումնասիրությունը սոցկայքերում ու դրա հիման վրա որոշման կայացումը: Պատկերացնու՞մ եք՝ որքան են սոցկայքերը մտնում մեր կյանք ու որքան մեծ է դառնում դրանց ազդեցությունը:



Շատերի համար Ինստագրամը վաղուց ժամանակ անցկացնելու միջոց չէ, ու հիմա նրանք իրենց հաշիվների վարմանը վերաբերում են՝ որպես աշխատանքի: Սոցիալ մեդիայի կիրառումը դուրս է եկել անձնական կիրառման սահմաններից ու մտել բիզնես դաշտ ևս: 
Բրենդների համար ավելի դժվար է հաշիվ վարելը, քանի որ նրանք, ի տարբերություն անհատի, սելֆիներ չեն անում, ամեն տեսակի զվարճալի նկարներ չեն կարող հրապարակել, իսկ համացանցն այսօր կենտրոնած է մարդու վրա, ու օգտատերերին «անհոգի» կազմակերպությանըի հետևելն այնքան էլ չի հետաքրքրում:
Այս իրավիճակը հաղթահարելու համար բրենդներն ընտրում են բրենդ-պերսոնայի, որի ներգրավումը զգալիորեն բարձրացնում է մարքեթինգային արշավների արդյունավետությունը: 
Բրենդ-պերսոնան կարող է վտանգավոր լինել, քանի որ նա, չլինելով բիզնեսի սեփականատեր, գլոբալ կերպով ազդում է բիզնեսի վրա, ինչպես, օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագրով պարզապես աշխատում է Յուվենտուսի համար, և քանի որ Ինստագրամում ունի 189 միլիոնից ավել հետևորդ, ինչ այնտեղ տեղի ունենա, անմիջականորեն կազդի Յուվենտուսի արժեքի վրա:
Սոցմեդիան ենթադրում է անընդհատ կապ հետևորդների հետ, այսինքն՝ պետք է պատրաստ լինել նաև բացասական մեկնաբանություններին հանգիստ պատասխանելուն:  
Բրենդ-պերսոնան պետք է լինի կրեատիվ, ու լինում են դեպքեր, երբ դա իսկապես հետաքրքրության բոլոր սահմաններն անցնում է: Օրինակ՝ սովորաբար գովազդ անող բլոգերը մի օր կոտրում է ձեռքն ու օգտվելով առիթից՝ սկսում գովազդ վաճառել գիպսի վրա: Բացի տվյալ պահին գովազդի համար գումար ստանալուց նա նաև կարողացել է հասնել այն բանին, որ որոնողական համակարգերում նրա մասին նյութերը զբաղեցրել են թոփ դիրքերը:

Կրեատիվ պետք է լինել նաև առօրյայում, ահա մի օրինակ. աշխատանք փնտրող ծրագրավորողը իր ինքնակենսագրականին կից գործատուներին ուղարկում է գրություն՝ «Եթե ինձ աշխատանքի չկանչեք,  ընկերուհիս ինձ կլքի»: Արդյունքը եղավ այն, որ նա ընդամենը 6 ժամում ստացավ մոտ 300 աշխատանքի առաջարկ: Այնուհետև նա անցնում է կրեատիվության երկրորդ փուլին՝ ստեղծելով կայք, որում երևում էր հնդկաձավարի և դոլարի փոխարժեքի տարբերությունը: Դրա մասին խոսվեց ռուսական Առաջին հեռուստաալիքով, և այդ կայքը 3 օրում հավաքեց 500 հազար դիտում:
Հրապարակում անելու առիթ կարելի է գտնել ամենուր, միայն թե հարկավոր է լայն բացել աչքերը ու միշտ փնտրել օգտատերերին հեետաքրքիր ձևով ներկայանալու հնարավորություններ:
Ցանկանու՞մ եք ինքներդ դառնալ բրենդ-պերսոնա, չմոռանա՛ք ընթերցել նաև մեր պատրաստած «Ի՞նչը կօգնի ստեղծել մարդ-բրենդ» բլոգը: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: