Ինչպես Philip Morris-ը ստեղծեց հսկայական մարքեթինգային ընկերություն Արիստոտելյան տրամաբանության օգնությամբ

Ի սկզբանե 1924 թվականին Ֆիլիպ Մորիսը Marlboro-ն ներկայացրեց որպես կանացի ծխախոտի բրենդ: Սակայն 1954 թվականին ամեն ինչ փոխվեց: Leo Burnett-ը, ով ստեղծել է պատմության մեջ ամենից հաջողված գովազդային ընկերություններից մեկը, ստեղծեց նաև հայտնի «The Marlboro Man»-ը: Marlboro-ի գովազդը մեծ ազդեցություն ունեցավ ծխախոտի վաճառքի վրա: 

 

 



Ամենահետաքրքիրը այն է, որ Ֆիլիպ Մորիսը հաջողության հասավ մեկ կրկնվող ռազմավարության միջոցով: Այս ռազմավարությունը հայտնաբերվել է 2300 տարի առաջ, փիլիսոփա Արիստոտելի կողմից: Հենց նա հնարեց «սիլոգիզմ» և «դեդուկցիա» հասկացությունները:

Մարքեթինգի «հայրը» Հին Հունաստանից

Ահա Արիստոտելի առաջին վերլուծության մեջբերումը, որտեղ առաջին անգամ հայտնվում է «դեդուկցիա» տերմինը.

«Դեդուկցիան արտահայտություն է (միտք կամ երևույթ), որի դեպքում եթե ինչ-որ բան ենթադրվում է, ապա որպես եզրահանգում ստացվում է այն ենթադրվածին հակառակ միտք, առաջադրված մտքի հիման վրա»:

Flint McGlaughlin-ը «Կրկնվող բրենդի ռազմավարությունը» տեսանյութում այս սահմանումը բացատրում է հետևյալ կերպ՝

 

 

Սիլոգիզմը տրամաբանական եզրակացություն է, որի մեջ բերված երկու ընդհանուր դատողություններից ստեղծվում է երրորդը:

«Դեդուկտիվ բրենդինգի» սկզբունքները

Արիստոտելյան սիլոգիզմը հաջողված բրենդի ռազմավարության բանալին է՝ անկախ նրանից գիտեն այդ մասին մարքեթոլոգները, թե ոչ: Բրենդները կարող են օգտագործել Արիստոտելյան սիլոգիզմը հաջողակ ռազմավարություն ստեղծելու ընթացքում:

Ֆիլիպ Մորիսը և Լեո Բերները «The Marlboro Man»-ի ստեղծման ժամանակ, պատահաբար ստեղծել են հետևյալ վիրտուալ սիլոգիզմը՝

 

 

Թվում է, թե միտքը տարրական է: Բայց հենց դա էր, որ Marlboro-ն բարձրաձրեց մրցակիցներից: Մարդիկ չեն գնում ապրանքները, նրանք գնում են դրանց բարելավված տարբերակները, իսկ դա մրցակիցները չկարողացան հասկանալ: