Այս տարի բոլոր սոցիալական ցանցերը և մեդիա հարթակները սկսեցին ավելի ակտիվ մրցակցել հեղինակների համար։ Պլատֆորմները՝ Facebook -ը, և YouTube-ը, ինչպես նաև նոր Yandex.Den- ը և TikTok- ը հեղինակներին ավելի ու ավելի շատ ծառայություններ են մատուցում:
Բոլոր հարթակները ստեղծում են նոր գործիքներ ստեղծագործության համար, ներդնում են նոր ձևաչափեր, ստեղծում են գործընկերային ծրագրեր հեղինակների և մեդիայի համար, օգնում են բլոգերներին ստանալ լսարան։
Հեղինակների համար կարևոր է դառնում վաստակելու հնարավորությունը, երբ հեղինակները ոչ միայն վաստակում են հովանավերու հաշվին, այլև գումար են ստանում անմիջապես պլատֆորմներից :
Նոր ձևաչափերը շատ հաճախ ծիծաղելի են թվում, բայց ժամանակի ընթացքում դառնում են մեդիայի համար համընդհանուր ձևաչափ։ Երբ Twitter-ում հայտնվեց 140 սիմվոլ երկարություն ունեցող հաղորդագրություններ, շատերը կարծում էին, որ այն կդառնա համաշխարհային քաղաքականության հիմնական հաղորդակցման գործիքը: Ռուսաստանում Telegram- ն իր հրապարակումների շնորհիվ դարձել է ազդեցության հզոր գործիք:
Նույնը հիմա տեղի է ունենում Stories-ի և կարճ տեսանյութերի հետ։ Հինգ տարի առաջ Snapchat-ի Stories-ի օգնությամբ փոխանակվում էին ինտիմ լուսանկարներով և տեսանյութերով։ Ով կարող էր մտածել, որ 2018 թվականին այդ ձևաչափը կդառնա արդյունաբերական ստանդարտ: Facebook-ը, Instagram-ը, և Youtube-ը կրկնօրինակել է Stories-ը, և այժմ ավելի քան 1 միլիարդ մարդ նայում և նկարում է դրանք։
Այս տարի կարճ տեսանյութերը բում առաջացրեցին աշխարհում։ Շատերը կարծում են որ չինական TikTok-ը զվարճանքի համար է։ Բայց կանցնի մի քանի տարի և բոլոր քաղաքական գործիչները կձայնագրեն կարճ ուղղահայաց տեսանյութեր:
Հենց այս տարի հասկանալի դարձավ որ Stories-ը դա նոր սև գույնն է։ Մարդիկ ավելի շատ նայում և նկարում են Stories-ներ։ Սա տարվա հզոր թրենդ է, մարդիկ սկսել են նախընտրել մասնավոր հաղորդակցումը:
Հենց այս տարի կարճ տեսանյութերի հավելվածները դարձան ավելի նկատելի։ Չինական TikTok-ը հավաքել է ավելի քան 500 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Facebook-ը նույնիսկ ստեղծել է նրա կրկնօրինակը՝ Lasso։
Մի ժամանակ, որպեսզի ստեղծեին պոպուլյար մեդիա, անհրաժեշտ էր հավաքել հրատարակություն, ստեղծել մեծ հրատարակչություն հաշվապահներով, վաճառքի բաժին։ Անհրաժեշտ էր հրապարակել թանկարժեք թղթերով թերթը կամ ներդրումներ կատարել կայքի ստեղծման գործում: Այս ամենը շատ թանկ էր։
Այսօր, մեդիա բրենդ ստեղծելը շատ ավելի հեշտ է: Պլատֆորմները ստեղծել են գործիքներ, որոնք թույլ են տալիս կոնտենտ արտադրել և լսարան ձեռք բերել:
Մեդիա շուկան փոխվում է, և ավելի ու ավելի շատ լրագրողներ հեռանում են իրենց հրատարակչություններից: Նրանք դառնում են բլոգերներ կամ ստեղծում են սեփական մեդիա փոքր թիմով:
Նրանցից շատերը խոստովանում են, որ շատ ավելի հեշտ է դրամայնացնել սեփական մեդիաբրենդը։ Բլոգում կոնտենտ ստեղծելը և գովազդ վաճառելը դառնում է ավելի եկամտաբեր:
Միևնույն ժամանակ, մեդիա ինստիտուտների արդիականացման գործընթացը արագանում է։ Նոր լրատվամիջոցները ծնվում և շատ արագ են մահանվում: