Ապագայի թոփ 5 մասնագիտությունները մարքեթինգի ոլորտում

Ժամանակի ընթացքում գործունեության բոլոր ոլորտներում անընհատ տեղի են ունենում փոփոխություններ, ամբողջությամբ վերանում է մի ոլորտը ու ստեղծվում նորը, ուստի այսօր առանձնացրել ենք մարքեթինգի ու մեդիա ոլորտի 5 մասնագիտություն, որոնք ապագայում կզարգանան, ուստի ահա՛ ձեզ մի փոքր հուշում, թե ինչ մասնագիտություն կարելի է ձեռք բերել, իսկ դա դժվար չէ անել անգամ տնից:

 

 

1. Ինտեգրող մասնագետ
Գնալով շատանում են տարատեսակ սերվիսները, ավտոմատացումը մտնում է ամեն ասպարեզ, ու հարկավոր է մեկը, ով այդ ամենը կմիավորի այնպես, որ ամեն բաղադրիչը  ճիշտ աշխատի:

2. Ճգնաժամային մարքեթոլոգ/օպտիմիզացնող
Հատկապես երբ շուկան կորցնում է կայունությունը, հարկավոր են փորձառու մասնագետներ, ովքեր կկանխարգելեն բյուջեի աննպատակ ծախսումը, կօպտիմիզացնեն ֆիրմայի մարքեթինգային ծախսերը և ընդհանուր առմամբ կկարգավորեն աննպատակ գործողությունները: 

3. Ամբասադոր 
Շուտով բրենդների զգալի մասը կհասկանա, որ բլոգերների հետ մեկանգամյա համաձայնության գալն այնքան էլ ձեռնտու չէ, և կսկսի նրանց հետ համագործակցության երկարաժամկետ պայմաններ մշակել, որի շրջանակներում բլոգերը  պրոդուկտը կինտեգրի իր բնականոն կյանք ու հնարավոր ամենաբնական ձևով դա կներկայացնի հետևորդներին: Այս մասին խոսել ենք նաև մեր նախորդ բլոգերից մեկում՝ «Բրենդի առաջխաղացում influencer-մարքեթինգի միջոցով: 8 եղանակ»:

4. Ինտերնետ-պրոդյուսեր
Այստեղ խոսքը միայն ինֆոբիզնեսի մասին չէ. ինտերնետային պրոդյուսեր կարող է ունենալ նաև երգիչը, դերասանը կամ գրողը: Նրանք բոլորն էլ պրոդյուսերի հետ աշխատելու կարիք ունեն, ցանկանում են հայտնի դառնալ, սակայն հայտնի մասնագետների հետ ոչ բոլորն են կարող աշխատել, իսկ ինտերներտը հենց այն է, ինչը կարող է մարդուն անգամ մեկ օրում հայտնի դարձնել: Ուստի ասպարեզում կհայտնվեն ինտերնետային պրոդյուսերներ, որոնք չունեն լայն ծանոթություն ու միջոցներ, սակայն շատ լավ պատկերացնում են՝ ինչպես ճիշտ օգտվել համացանցից, ստեղծել վիրուսային կոնտենտ և այն հասանելի դարձնել հասարակության լայն շերտին:

5. Մեդիա-իրավաբան
Ինչպես պարերաբար նկատում ենք՝ մեդիաասպարեզում կոնֆլիկտների թիվը քիչ չէ: Անհատներն ու ընկերություններն անգամ սոցկայքերով կարող են բացեիբաց հարցեր պարզել, մեկի արած գրառումը մյուսի համար լինի վիրավորական, մեկը մյուսին մեղադրի հրապարակման մտքի գողության մեջ, ու սա երբեմն հանգեցնում է դատական գործընթացների: Համաձայն կանխատեսումների՝ ժամանակի ընթացքում կառաջանա իրավաբանության առանձին ուղղություն, որը կզբաղվի մեդիա դաշտում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Այս իրավաբանը կկարողանա պաշտպանել կոնտենտի ստեղծողին նաև օգտատերերից. հասարակ օրիակ՝ քանի որ յուրաքանչյուրը կարող է այս կամ այն հրապարակումը կամ YouTube-յան հոլովակը բողոքարկել, այն երբեմն անարդար կերպով ջնջվում է հարթակի ադմինիստրացիայի կողմից, իսկ այս մասնագետը կկարողանա պայքարել իր պաշտպանյալի իրավունքների համար: 

Իսկ ի՞նչ եք կարծում դուք՝ ի՞նչ նոր մասնագիտություններ կարող են ի հայտ գալ ժամանակի ընթացքում, կիսվե՛ք մեկնաբանություններում: Իսկ մենք առաջարկում ենք ընթերցել նաև «Ի՞նչ է Zoom-ը, ի՞նչ ֆունկցիաներ ունի ու ինչպե՞ս մարդիկ շատ արագ սովորեցին նրան խաբել» բլոգը, քանի որ վերջին ժամանակաշրջանում օնլայն վիդեոկոնֆերանսներ ու ուսուցման պրոցեսներ հաջողվում է անխափան իրականացնել հենց այս հավելվածի միջոցով:

Իսկ եթե բիզնես ունեք կամ դրա ստեղծման գաղափարներ, հիշեցնենք, որ Բրենդոնի թիմը զբաղվում է բրենդինգով, վեբ ծրագրավորմամբ և մարքիթինգով: Մեր ծառայությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ կամ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: