Ու՞մ կօգնի բլոգներների հետ համագործակցությունը: Գովազդի տեսակները

Ամեն անկյունից պնդում են, որ 2019թ. նոր թրենդը բլոգերների և միկրոբլոգերների հետ համագործակցությունն է, և դա իզուր չէ, քանի որ Instagram-ի օգտատերերի 36%-ը գնում է կատարում բլոգերների ազդեցության տակ: Այսօրվա բլոգում կքննարկենք, թե երբ արժե դիմել նրանց առավելագույն արդյունք ստանալու և գումարն իզուր չծախսելու համար:

Այսպիսով, բլոգերների ծառայություններին արժե դիմել հետևյալ դեպքերում՝

  • Երբ խոսքը գնում է լայն աշխարհագրական տարածքի մասին կամ ապրանքի վաճառքը նախատեսվում է անել խոշոր քաղաքներում:
  • Երբ գովազդվող արտադրանքը հնարավոր է պատվիրել նույն պահին:
  • Երբ խոսքը վերաբերում է քեշբեք ծառայություններին, սննդի առաքմանը, խաղերին, բջջային հավելվածներին և նրանց լսարանին համապատասխանող նմանատիպ ծառայություններին:
  • Նեղ ոլորտի վրա մասնագիտացված բիզնեսի գովազդում հենց այդ ոլորտի վրա մասնագիտացած բլոգերների էջում:
  • Ավտոմեքենայի սպասարկման հետ կապված կետեր, գեղեցկության սրահներ, մանկական ապրանքներ, ֆիթնեսին վերաբերող ապրանքներ կամ ծառայություններ:
  • Խոշոր, արդեն կայացած բրենդների գովազդում, որոնք պարզապես ցանկանում են հիշեցնել իրենց մասին ու պահպանել հավատարմությունը:
  • Առօրյա կյանքում անընդհատ օգտագործվող ապրանքներ, արագ սննդի կետեր, բանկեր և այլն:

Ի՞նչ ֆորմատով են տեղադրվում գովազդները

  • Ձեր պրոդուկտը ցուցադրվում է բլոգերի հրապարակումներում  և սթորիներում՝ ուղեկցվելով նրա կողմից առաջարկով, նշվում է Ձեր էջը:
  • Բլոգերի հետ կատարվում է ուղիղ միացում: Այստեղ շփումն ստացվում է ավելի ինտերակտիվ, հետաքրքիր և բովանդակալից:
  • Բլոգերը վարում է Ձեր էջը՝ փոխանցելով այնտեղ իր փորձը, բացի այդ փորձում է իր թիրախային լսարանին տեղափոխել այնտեղ:
  • Բլոգերը կարող է դառնալ Ձեր բրենդի դեմքը, կամ պարզապես խոսքի մեջ անընդհատ լավ արտահայտնել բրենդի մասին: Նրա հրապարակումներում կամ խոսքում պարզապես օգտագործվող բառը կամ առարկան արդեն իսկ անուղղակի գովազդ կդառնան բրենդի համար:
  • Բլոգերները կարող են հրավիրվել Ձեր կողմից կազմակերպված փակ միջոցառմանը և լուսաբանել այն ներսից իրենց հետևորդների համար:
  • Մի բրենդը կարող է համագործակցել 50-100 բլոգերների հետ՝ անասելի մեծ չափերի դարձնելով հաճախորդների ընդգրկվածությունը:

Ինչպես տեսնում եք՝ բլոգերների կողմից գովազդման բավականին շատ այլընտրանքներ կան, որոնք կարող են շատ արդյունավետ լինել Ձեր բիզնեսի համար, եթե ոլորտը համապատասխանում է բլոգերի լսարանին:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին օրեցօր զարգացող մարքեթինգի այս ճյուղի և Ինստագրամյան բլոգերների կողմից արվող գովազդի մասին, ապա անպայման շարունակե'ք ընթերցել մեր բլոգը՝ սեղմելով այս հղմանը: