PR-ի անհայտ գույները

Շուկայում գործող  յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր է իմանալ, թե ինչ են մտածում մարդիկ իրենց և իրենց գործունեության մասին: Ամեն կազմակերպություն կցանկանար ազդեցություն ունենալ իր աշխատողների, պոտենցիալ հաճախորդների և գնորդների մտքերի ընթացքի վրա, և հենց այդ պատճառով էլ այսօր գոյություն ունի PR-ը: Հաճախ մարդիկ PR ասելով հասկանում են միայն սևն ու սպիտակը, սակայն այն ունի այլ շատ գույներ, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ է իր առանձնահատկությունները:

Սպիտակ PR – սա դրական ինֆորմացիայի տարածումն է, որի նպատակը դրական իմիջի ստեղծումն ու պահպանումն է:

Սև PR – բացասական տեղեկատվության տարածում, որը սովորաբար օգտագործվում է որևէ անհատի, կազմակերպության, քաղաքական ուժի իմիջի վատթարացման, հեղինակության խեղաթյուրման, ստի տարածման համար:

Սրանք PR-ի բոլորին քաջ հայտնի գույներն են, սակայն առանձնացվում են նաև հետյալ գույները՝ մոխրագույն, դեղին, կանաչ, վարդագույն, խակի և արյունոտ: Վաղուց է հայտնի, որ կոնկրետ գույնը կարող է մարդու մոտ առաջացնել դրական կամ բացասական ասոցիացիաներ, ուստի գույնն ընտրելու հարցում կարևորը չսխալվելն է: Կազմակերպության ղեկավարությունը, որոշելով իր առջև դրված նպատակը և ընտրելով դրան հասնելու ընդունելի միջոցները, կատարում է ընտրություն PR-ի գույների միջև:

Դիտարկենք դրանք՝

Մոխրագույն PR - օբյեկտը ուղղակիորեն չի գովազդվում, անհրաժեշտ տեղեկատվությունը տրվում է թաքնված կերպով:

Դեղին PR - oգտագործվում են վիրավորական տարրեր ուշադրություն գրավելու նպատակով: Անունն ասոցագվում է դեղին մամուլի հետ, որտեղ օգտագործվում են սկանդալներ, ուռճացված տեղեկատվություն, սենսացիաներ, պապարացիներ և այլն:

Կանաչ PR - hիմնված է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կորպորատիվ պատասխանատվության վրա:

Վարդագույն PR - hիմնված է լեգենդների և առասպելների վրա:  Հատկապես մեծ կիրառություն ունի ընկերության պատմության ստեղծման փուլում:

Արյունոտ PR - ուղղված է օբյեկտի լետալ ելքի, ուրիշի չարագործության պատասխանատվությունը սեփական անձի վրա վերցնելու վրա:

Խակի PR - ուղղված է ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի նկատմամբ տեղեկատվական ազդեցությանը, մարտական կադրերի, ԶԼՄ-ների և բնակչության հետ ընթացիկ պրոպագանդման աշխատանքների իրականացմանը:

Շագանակագույն PR - ֆաշիստական և նեոֆաշիստական գաղափարախոսությանը մոտ հասկացություն է:

PR-ի գույների մասին այսքանը, իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ որոնք են Շփման նոր կանոնները սոցիալական կայքերում, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր պատրաստած  նյութն այդ մասին: