Ինչպես պլանավորել և իրականացնել հաջող մարքեթինգային արշավ

 

Յուրաքանչյուր նավ պետք է ունենա նավապետ, իսկ յուրաքանչյուր նավապետ պետք է ունենա քարտեզ՝ ճանապարհորդության համար: Ձեր ապրանքանիշի թվային մարքեթինգի ճանապարհորդության քարտեզը կախված է ձեր ընտրած մարքեթինգային գործիքներից՝ ներառյալ ձեր և ձեր թիմի կողմից որոշված և իրականացվող բազմաթիվ մարքեթինգային արշավները:

Դրանց հաջող իրականացումն ամենադժվարն է: Մեծ մարքեթինգային հաջողված արշավ իրականացնելու հնարավորությունները մեծանում են ծրագրի պատշաճ կառավարման դեպքում: Իրականում, լավագույն մարքեթոլոգները, ովքեր հաջող արշավներ են վարում, փաստագրում են իրենց մարքեթինգային ռազմավարությունները և օգտագործում նախագծերի կառավարման գործիքներ:

BrandOn-ի հերթական բլոգում, մենք կառաջնորդենք ձեզ, թե ինչպիսին է հաջող մարքեթինգային արշավի կառավարումը և ինչպես կարող են ծրագրի կառավարման գործիքները օգնել ձեզ հասնել այնտեղ, ուր ցանկանում եք։

Ինչպիսին է մարքեթինգային արշավի կառավարումը

Մարքեթինգային արշավի կառավարումը կանխամտածված գործողությունների շարք է, որոնք կարգավորում են արշավի նպատակների սահմանումը։ Դրանք են պլանի ստեղծումը՝ հիմնված նպատակների վրա, պլանի կատարումը՝ թիմային ջանքերի միջոցով, նպատակների առաջընթացին հետևելը և պլանը գնահատելը՝ հիմնված արդյունքների վերլուծության վրա: 

6 քայլ հաջող մարքեթինգային արշավ իրականացնելու համար

Մարքեթինգային արշավը պետք է լավ տեղավորվի ընդհանուր մարքեթինգի նախագծի պլանում: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքան լավ եք իրականացնում ձեր մարքեթինգային արշավները: Հակառակ դեպքում՝ մարքեթինգային նախագծի պլանը կփլուզվի: Ներկայացնում ենք վեց քայլ, որոնք կարող են օգնել ձեզ հաջող մարքեթինգային արշավ իրականացնել:

1) Մանրամասն ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանը

Հաճախորդներն ընկերություններից ակնկալում են, որ վերջիններս  կհասկանան իրենց յուրահատուկ կարիքներն ու նախընտրությունները: Բայց տխուր ճշմարտությունն այն է, որ որոշ ընկերություններ ժամանակ չեն հատկացնում իրենց հաճախորդներին իսկապես հասկանալու համար:

Մի քանի պարզ ուղիներ՝ ձեր թիրախային լսարանի մասին ավելին իմանալու համար.

-Կայքի այցելուների հարցումներ

-Հաճախորդների հարցումներ

-Հաճախորդների հետ հարցազրույցներ

-Մրցակիցների հետազոտություն

-Քննարկում վաճառքի թիմի հետ

Այսպես դուք ավելի լավ կհասկանաք ձեր թիրախային լսարանը և կբացահայտեք, թե որոնք են հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները:

2) Կառուցեք լսարանի սեգմենտավորման ռազմավարություն

Լսարանի սեգմենտավորման ռազմավարությունը օգնում է ձեզ խմբավորել պոտենցիալ և առկա հաճախորդներին՝ հիմնվելով ընդհանուր շահերի և որոշիչ բնութագրերի վրա: Այն հիմնվում է նրանց բնակության վայրի վրա և ներառում է ձեր հաճախորդների վերաբերյալ հետազոտությունների օգտագործումը՝ հիմնված նրանց ցավի կետերի և նրանց փնտրած լուծումների վրա։ 

Դա ցանկացած լավ մարքեթինգային ռազմավարության հիմքն է։

Բովանդակության շուկայավարման թիմը ավելի լավ է հասկանում, թե ինչպես ստեղծել բովանդակություն՝ հիմնվելով յուրաքանչյուր հատվածի կարիքների վրա։

Գովազդային թիմը գիտի, թե որ գովազդային արշավները լավագույնը կլինեն լսարանի յուրաքանչյուր հատվածի համար։

Սոցիալական մեդիա մարքեթինգի թիմը հասկանում է, թե ինչպես կարելի է բրենդի իրազեկում իրականացնել հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի համար։ 

3) Սահմանեք արշավի նպատակներ և նշաձողեր, որոնք համապատասխանում են ձեր բյուջեին

Իմանալով ձեր թիրախային լսարանը և այն, թե ինչպես պետք է այն սեգմենտավորվի՝ հստակեցնում եք ձեր նպատակները, արշավի բյուջեն և կարևորագույն փուլերը: Սկսենք արշավի նպատակներից։ Մարքեթոլոգները, ովքեր նպատակներ են սահմանում իրենց արշավների համար, գրեթե չորս անգամ ավելի հավանական է, որ կհաջողեն, քան նրանք, ովքեր նպատակներ չեն սահմանում: Արշավի հաջողությունը և նպատակադրումը աշխատում են զուգահեռաբար:

Արշավի նպատակները կախված են նրանից, թե ինչի եք փորձում հասնել որոշակի ժամանակահատվածում և ինչպես է դա համընկնում բիզնեսի ընդհանուր նպատակների հետ: 

4) Որոշեք ձեր մարքեթինգային կապուղիները

Մարքեթինգային կապուղիներն այն խողովակներն են, որոնք դուք կօգտագործեք ձեր ուղերձը թիրախային լսարանին հասցնելու համար: 

-SEO և բովանդակության մարքեթինգ 

-Էլփոստի մարքեթինգ 

-Մեկ սեղմումով գովազդ

-Սոցիալական մեդիա մարքեթինգ

-Վիդեո մարքեթինգ

-Հասարակայնության հետ կապեր

-Գործընկերային մարքեթինգ

-Ինֆլյուենսեր մարքեթինգ 

Դուք կարող եք ընտրել կապուղիների օպտիմալ համակցությունը, որը կօգնի ձեզ հասնել ձեր լսարանին արշավի յուրաքանչյուր փուլում։

5) Իրականացրեք ձեր արշավը 

Վերը նշված չորս քայլերն օգնում են ձեզ պլան կազմել մարքեթինգային արշավի համար: Բայց պլանի կատարումն է, որ որոշում է դրա հաջողությունը: Կան բազմաթիվ այլ թուլեր, որոնք պետք է հաշվի առնել։

-Ո՞վ է պատասխանատու յուրաքանչյուր առաջադրանքի համար:

-Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե երբ է յուրաքանչյուր առաջադրանք ավարտվում՝ հասկանալու համար՝ որքանով եք մոտ նպատակին։ 

-Ո՞վ է այն մասնագետը, ով վերահսկում է ամբողջ արշավը:

-Ինչպիսի՞ն կլինի ծրագրի ժամանակացույցը, որպեսզի յուրաքանչյուր առաջադրանք կատարվի ճիշտ հերթականությամբ:

Այս հարցերը կօգնեն ճիշտ կողմնորոշվել մարքեթինգային արշավի կառավարման և իրականացման հարցում։ 

6) Հետևեք ձեր KPI-ներին՝ հասկանալու արշավի առաջընթացը և հաջողությունը

Ձեր արշավի KPI-ները վերաբերում են այն նպատակներին, որոնք դուք նշել եք երրորդ քայլում: KPI-ներն օգնում են ձեր նպատակները բաժանել տարբեր ենթաառաջադրանքների, որոնց հեշտ է հետևել: Դրանք նաև օգնում են ձեր թիմին մոտիվացված պահել, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես է իրենց աշխատանքը նպաստում ընդհանուր նպատակին հասնելուն:

Այս փուլում պետք է հասկանալ, որ KPI-ները պետք է լինեն իրատեսական  և հասանելի՝ հակառակ դեպքում ձեր թիմը ծանրաբեռնված կլինի և արագ կկորցնի իր մոտիվացիան:

Սրանք այն հիմնական քայլերն են, որոնց շնորհիվ դուք կարող եք պլանավորել և իրականացնել հաջող մարքեթինգային պլան։ 

Ձեր թիմը կախված է ձեզնից՝ առաջնորդելու նրանց հաջողված մարքեթինգային արշավներ իրականացնելու։ Որպես մարքեթինգային նավի նավապետ՝ նրանց ճիշտ ուղղորդելը նշանակում է ոչ միայն հիանալի պլան ունենալ, այլև այն արդյունավետ իրականացնել՝ օգտագործելով ծրագրի կառավարման գործիքները։

BrandOn այստեղ է ձեզ օգնելու և հաջողությամբ ավարտին հասցնելու ցանկացած մարքեթինգային արշավ: