Ինչպե՞ս ստանալ գրավիչ ֆոտո և վիդեո Instagram-ի համար

Ինստագրամն այն հարթակն է,  որտեղ անգամ բիզնես էջերը հաջողության են հասնում  շնորհիվ բացառիկ, գունեղ, հետաքրքիր ու վառ կոնտենտի: Նկարներն ու հոլովակներն այս գործում առանցքային դեր են կատարում, ու այսօրվա բլոգը հենց այս ոլորտի մասին խորհուրդներին է նվիրված:

Քայլ 1. Հրապարակումներ անելիս դրսևորի՛ր ստեղծագործ մոտեցում 

Instagram-ը խորհուրդ է տալիս օգտվել նկարների ու վիդեոների ստեղծման մտքեր, որոնք կօգնեն արտահայտել ձեր բիզնեսի առանձնահատկությունը՝

•    Ցու՛յց տվեք այն, ինչ կատարվում է բիզնեսի ներսում,
•    Հայտարարե՛ք նոր ապրանքների ու ծառայությունների մասին,
•    Հրապարակե՛ք ձեր ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու ուսուցողական ուղեցույց,
•    Տոնե՛ք առիթները,
•    Կիսվե՛ք ընկերության հետ կապված իրադարձություններով,
•    Հրապարակե՛ք հաճախորդների կողմից արված նկարներ, որոնցում երևում են ձեր ապրանքներն ու ծառայությունները,
•    Հրապարակե՛ք կայքի համար արված նյութերը՝ պոստերներ, կրեատիվներ և այլն:

Քայլ 2. Նկարներին շքեղություն հաղորդե՛ք՝ օգտվելով հետևյալ հնարքներից:
•    Օգտագործելով ոսկե հատման կանոնը՝ նկարը բաժանե՛ք 9 մասի, ու ամենակարևոր օբյեկտները տեղադրե՛ք ցանցի հատման կետերում:


•    Որպեսզի նկարում պատկերված օբյեկտն ընդգծվի, դրա շուրջն ազատ տարածք է պետք թողնել:


•    Գծերի կիրառմամբ դուք կկարողանաք  մարդկանց ուշադրությունը հրավիրել հենց այն օբյեկտի վրա, որը ցանկանում եք առանձնացնել:


•    Փորձարկումներ արե՛ք լուսավորության հետ՝  լուսանկարելով օրվա տարբեր ժամերին:

Քայլ 3. Լուսանկարելուց հետո խմբագրե՛ք ու ձևափոխե՛ք նկարը 
•    Անգամ նույն նկարով կարելի է կիսվել մի քանի անգամ՝ տարբեր ձևերով կտրելով կամ թեքելով այն:
•    Նկարը խմբագրելիս սեղմելով էկրանի վերևի հատվածում գրված Lux կոճակին՝ կկարողանաք բարելավել ֆոտոների որակը: 
•    Տրամադրություն հաղորդելու համար օգտագործե՛ք ֆիլտրեր:
•    Փորձարկումներ արե՛ք կոնտրաստի ու գույների առատության հետ:
•    Շեշտե՛ք առարկան՝ օգտագործելով շրջանակներ կամ չեզոքացնելով ֆոնը:

Քայլ 4. Վիդեոհոլովակները դարձրե՛ք ավելի պրոֆեսիոնալ 
•    Ընտրե՛ք այնպիսի կազմ, որը կփոխանցի հոլովակի էությունը: Դա հենց Instagram-ով հնարավոր է անել հոլովակը բեռնելուց հետո, էկրանի ստորին մասում:
•    Մարդկանց ուշադրությունը գրավե՛ք հոլովակի սկզբի 5 վայրկյանում:
•    Եթե նկարահանումը արվում է հենց հավելվածով, օբյեկտը ուշադրության կենտրոնում պահելու համար նկարելիս սեղմե՛ք դրա վրա:
•    Կարող եք օգտվել Instagram-ի գործիքներից, օրինակ՝ Hyperlapse-ից, եթե ցանկանում եք ստանալ դանդաղեցված կադրեր:
•    Եթե հեռախոսը ֆիքսող հատուկ հարմարանք չունեք, փորձե՛ք ինչ-որ կերպ անշարժացնել այն նկարահանման ընթացքում, օրինակ՝ հենելով պատին:
•    Նախապես մարդկանց տեղեկացրե՛ք, որ պատրաստվում եք հոլովակ տեղադրել, որտեղ ցանկանում եք իմանալ նրանց կարծիքը կամ ներգրավել քննարկման մեջ:

Ձեզ գրավե՞ց այս թեման, շարունակե՛ք ընթերցանությունը, մենք ձեզ համար պատրաստել ենք «10+ անվճար գործիք Instagram-ի նկարների ու վիդեոների համար»: