YouTube-ի թիմը հանդես եկավ իրենց ծառայությունների դրույթներում կատարված մի քանի update-ների մասին հայտարարությամբ՝ նշելով, որ դրանք արդեն իսկ սկսել են գործել ԱՄՆ-ի տարածքում, իսկ մինչ տարվա վերջ արդեն կտարածվեն բոլոր երկրներում:
Նախ, ինչպես գիտենք, հարթակում ի սկզբանե արգելված էր հավաքել որևէ տեսակի տեղեկատվություն, որը կարող էր իդենտիֆիկացնել մարդուն: Այժմ այս դրույթին ավելացել է մարդկանց դեմքերը որևէ կերպով ֆիքսելու և հավաքելու գործընթացը արգելող օրենքը: Միջոցառումներն ուղղված են մարդկանց տվյալների պաշտպանությանը, և համակարգը դրանց իրագործմանը հետևում է խստորեն:
Փոփոխություններ են մտցվել նաև մոնետիզացման բաժնում: Այժմ YouTube-ում կատարվել է փոփոխություն՝ համաձայն որի գովազդ կցուցադրվի անգամ այն հեղինակների մոտ, ովքեր չեն միացրել մոնետիզացումը:
Արդյունքում ստացվում է, որ անհատի բեռնած վիդեոն կարող է ապահովել միլիոնավոր դիտումներ, այնտեղ կարող է ցուցադրվել գովազդ, սակայն օգտատերը դրանից որևէ գումար չի ստանա, քանի որ չի ակտիվացրել մոնետիզացիան:
Այս փոփոխություններն արդեն իսկ ուժի մեջ են մտել 2020 թվականի նոյեմբերի 20-ից:
Նշենք, որ վիդեոկոնտենտի հեղինակները կարող են դիմել մոնետիզացման համար թեկուզ հիմա. միայն հարկավոր է, որ նրա ալիքում լինի գոնե 1000 բաժանորդ և ավելի քան 4000 ժամ ընդհանուր դիտում վերջին 12 ամիսների ընթացքում:
Այսքանն էինք նախատեսել մեր այսօրվա բլոգի համար, իսկ եթե հետաքրքրված եք այս թեմայով, չմոռանաք ընթերցել մեր նախորդ նյութերից մեկը՝ «Ինչու՞ է վիդեոգովազդն ավելի շատ լիդ բերում, քան բաներայինը»: