Ինչպե՞ս պայքարել վատ մեկնաբանություն գրողների դեմ

Երբեմն թվում է, թե սոցկայքերում վատ մեկնաբանություն գրողների վարքը ոչ մի կերպ չի վերահսկվում, և նրանք էկրանի հետևից կարող են գրել այն ամենն, ինչ ցանկանում են: Այս խնդրին քիչ կամ շատ խստությամբ փորձում են լուծում տալ բոլոր հարթակները, ու թե ինչ է նախապատրաստել Ինստագրամն իր օգտատերերին պաշտպանելու նպատակով, կներկայացնենք այսօրվա բլոգում:

Instagram-ն աշխատում է վատ մեկնաբանությունների դեմ պայքարին ուղղված 2 ֆունկցիայի վրա: Այս մասին հայտնել է սոցկայքի ղեկավար Ադամ Մոսսերին: Ըստ նրա՝ իրենք պատրաստվում են անել ավելին առցանց վիրավորանքներ ստացող մարդկանց օգնելու և բացասական մեկնաբանությունները կանխելու համար:

Առաջին ֆունկցիան արհեստական բանականության օգնությամբ ճանաչում է վիրավորական մեկնաբանություններն արդեն գրման ժամանակ ու հարցնում է գրողին՝ արդյոք վերջինս համոզված է, որ ցանկանում է դա հրապարակել: Թեստավորմանը մասնակցող թիմի անդամները պնդում են, որ այս նախադասությունը մոտիվացնում է նրանց ջնջել մեկնաբանությունն ու ավելի մեղմ արտահայտվել:

 

Սոցկայքի թեստավորած հաջորդ ֆունկցիան թույլ է տալիս մարդկանց որոշակի խմբի համար սահմանափակել ձեր էջին հասանելիությունը: Այս ֆունկցիան կիրառելուց հետո տվյալ մարդկանց մեկնաբանությունները հրապարակման տակ կերևան միայն այն բանից հետո, երբ հրապարակման հեղինակը կտա իր թույլտվությունը: Ինչպես նաև նրանք չեն կարողանա տեսնել՝ արդյոք ակտիվ եք դուք այդ պահին կամ կարդացե՞լ եք նրանց ուղարկած հաղորդագրությունները:

Ֆունկցիան օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով  չեն կարող արգելափակել, unfollow անել կամ բողոք ուղարկել վատ մեկնաբանություն գրողի հասցեին:

Իսկ անցնելով այս հղմամբ՝ կիմանաք՝ «Ի՞նչ տանել չեն կարողանում ձեր օնլայն զրուցակիցները»: