10 եղանակ ինտերնետ խանութի վաճառքի ծավալները մեծացնելու համար

Հատկապես հիմա, երբ բիզնեսների գերակշիռ մասի զարգացումը և անգամ գոյատևումը կապված է հենց օնլայն հարթակում դրանց ակտիվության հետ, օդի ու ջրի նման կարևոր է վաճառքի ծավալներն ավելացնելու հարցը: Հազարավոր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններ կարող են ազդել վաճառքի ծավալների վրա, սակայն մենք այսօր կկենտրոնանանք թրաֆիկի վրա: Տրամաբանական է՝ որքան շատ մարդ տեսնի ձեր կայքը կամ էջը, այնքան կմեծանա գնման կատարման հնարավորությունը:

Ուստի ահա մի քանի քայլ, որոնք կօգնեն մեծացնել մարդկանց հոսքը:
1. Վճարովի գովազդ
Մի՛ խուսափեք օգտվել կոնտեքստային ու սոցկայքերի վճարովի գովազդներից: Որքան էլ փորձեք օրգանական ձևերով հավաքել մարդկանց, գովազդի արդյունավետությունը հաստատ չեք ստանա, քանի որ, օրինակ՝ սոցկայքերում գնալով բարդանում է մասսֆոլոուինգի միջոցով մարդկանց հավաքելը, իսկ հրապարակումները նախկինի նման չեն տարածվում: Իսկ կոնտեքստային գովազդի արդյունավետությունն ունեցող հավասարազոր անվճար տարբերակ, ցավոք, չկա: Հիշեցնում ենք, որ Բրենդոն ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ, այնպես որ այս հարցում դուք հաստատ կգտնեք հավատարիմ գործընկեր:

2. Աշխատանք որոնողական համակարգերի հետ
Այստեղ խոսքը ինչպես վճարովի որոնողական գովազդի մասին է, այլև անվճար հետազոտությունների, որոնց միջոցով հնարավոր է զգալիորեն բարձրացնել կայքի դիրքը որոնողական համակարգերի արդյունքներում: Պարզապես էջը պետք է համապատասխանի մարդկանց որոնողական հայտերին, իսկ սա երկարատև, բայց արդյունավետ աշխատանք է:

3. Օգտվեք տեղեկատուներից
Արդյունավետ է լինելու ինչպես ավանդական տեղեկատուներում Ձեր բիզնեսի մասին տեղեկատվության ավելացումը անվճար ու վճարովի տարբերակներով, այլև պարզապես քարտեզի վրա Ձեր տեղակայման նշումը: Կարող եք օգտվել Google My Business-ից և Яндекс.Справочник-ից: Այստեղ մարդիկ կարողանում են թողնել կարծիքներ և մեկնաբանություններ, որը կօգնի մյուսներին ընտրություն կատարելու գործում:

4. Բացվող պատուհաններ՝ հատուկ առաջարկներով
Շատերը պնդում են, որ անգամ առանց նայելու բացվող պատուհանների պարունակությանը, անմիջապես փակում են դրանք: Վստահ եղեք, որ եթե իսկապես լավ առաջարկով հանդես գաք, անհնար է չստանաք արձագանքներ: Հաճախ կայքերում բացվում է հետհաշվարկով կուպոնի առաջարկ, զգալի զեղչի կամ անվճար առաքման հնարավորություն տվող պատուհան այն բանից հետո, երբ գնորդը երկար ժամանակ գնման որոշում չի կայացնում:
Կարևոր է հիշել, որ օգտատերը լուսամուտը պետք է տեսնի մեկ անգամ, և այն պետք է զբաղեցնի էկրանի մաքսիմում 25%-ը:

5. Կիրառեք email-մարքեթինգ
Այստեղ ևս նամակը պետք է ունենա հստակ նպատակ՝ ճիշտ մարդուն վաճառել նրա ցանկացած ապրանքը: Երբևէ ստացե՞լ եք նամակ այն ամսին, որ հենց Ձեր կողմից զամբյուղ ավելացրած ապրանքը զեղչվել է: Նամակով ուղարկվում են նաև զեղչի կոդեր, ծանուցվում է նոր ապրանքի վաճառքի մեկնարկի կամ զամբյուղ ավելացրած ապրանքի՝ գրեթե վերջանալու մասին: Միայն թե միշտ պետք է ուղարկել բացառապես իրական զեղչեր ու իրական ինֆորմացիա, այն էլ ոչ հաճախ:

6. Բարելավեք կայքի կառուցվածքը
Հիմնվելով ցուցանիշների վրա՝ ուսումնասիրեք մարդկանց վարքագիծը. ո՞ր պահին են նրանք կանգ առնում, ի՞նչն է խանգարում նրանց գնում կատարել, կա՞ն արդյոք կայքում անհասկանալի կոճակներ կամ խճճվելու հնարավորություն: Այնպես է պետք անել, որ օգտատիրոջ համար գնման կատարման գործընթացը շատ սահուն ընթանա:  


7. Ակցիաներ՝ ուղղված գնման միջին արժեքի մեծացմանը
50% զեղչ 2-րդ ապրանքը գնելու դեպքում, 3-ը 2-ի գնով, անվճար առաքում x գումարից ավել գնում կատարելու դեպքում -  սրանք պարզ հնարքներ են, որոնք ազնիվ լինելու դեպքում անպայման աշխատում են:


8. Օպտիմիզացրեք պատվեր տալու էջը
Երբեմն  օգտատերն արդեն պատվերի զամբյուղը հավաքած է լինում, սակայն չի կարողանում հասկանալ՝ ինչպես ձևակերպել պատվերը, քանի որ հազարավոր դաշտեր են բացվում, որոնք պետք է լրացնել: Անպայման ուղղորդեք՝ ինչ անել, հեռացրեք բոլոր ավելորդ դաշտերը: Եթե ինչ-որ խնդրի պատճառով պատվերը կամ վճարումը չի հաստատվում, անպայման տեղյակ պահեք գնորդին պատճառը, քանի որ այդպիսով նա դա կուղղի արագ և նորից պատվեր կտա, իսկ հակառակ դեպքում շատ արագ կարող է հրաժարվել: 


9. Օգտագործեք օգտակար հավելումներ
Սա կարող է լինել օնլայն հաշվիչ, չափսի որոշման համար նախատեսված հարթակ, ապրանքն օնլայն փորձելու հնարավորություն, հավաքածու կազմելու արդյունքում զեղչ ստանալու տարբերակ և այլն:

 

10. Կոնտենտ մարքեթինգը մեծանում է վաճառքի ծավալները
Գրեք հետաքրքիր հոդվածներ և տեղադրեք կայքի բլոգում: Հաճախորդը կարող է լինել ձագարի ցանկացած հատվածում, ուստի պետք է աշխատել բոլորի հետ: Պատմե՛ք մարդկանց ձեր մասին, օգնեք համեմատել և ընտրություն կատարել: 

Մենք դիտարկեցինք 10 իսկապես աշխատող գործիք, որոնք կօգնեն ինտերնետային առևտրով զբաղվող ցանկացած անհատի զգալ շոշափելի արդյունքներ: Մի՛ վախեցեք անել փորձարկումներ, թեստավորել նոր գաղափարներ, և ինքներդ կգտնեք նոր հնարքներ:  Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել Սեթ Գոդինի առանձնացրած 12 քայլը, որոնք ոչնչացնում են Ձեր բրենդը:

Քանի որ այսօրվա բլոգը օնլայն հարթակում առքուվաճառքի մասին էր, Բրենդոնն առաջարկում է հարմարավետ, գրավիչ և օգտագործման մեջ պարզ ինտերնետային խանութների պատրաստում սեղմ ժամկետներում: Մեր մասնագետները կանեն ամեն ինչ, որպեսզի այս ճգնաժամային պահին անգամ Ձեր բիզնեսը միայն զարգանա: Մանրամասների համար կարող եք զանգահարել 012 25 00 85 կամ 055 999 015 հեռախոսահամարներով: