Google-ը ձգտում է դառնալ այն կետը, որտեղ կհավաքվեն բոլոր օգտատերերը, երբ ցանկանան ինչ-որ բան գտնել: Սա էականորեն որոշում է SEO հիմնական թրենդները 2020-ին, քանի որ կայքն ամեն բան պետք է անի, որ կարողանա արդյունավետ գործունեություն ծավալել Google-ի սահմանած շրջանակների ներսում:
1. Որոնում զրոյական քլիքով
SERP-ի (Search Engine Results Page) շնորհիվ այժմ որոնման հայտերի կեսից ավելին հենց զրոյական քլիքով է կատարվում: Օգտատիրոջ որոնմանը պատասխանում է հենց SERP-ը, ինչը վերացնում է որոնման որոշակի արդյունքներին սեղմելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ օգտատերերի որոնման նպատակը բավարարվում է առանց որևէ արդյունքի հղմանը սեղմելու:
2. Արե՛ք ամեն հնարավոր բան rich snippets-ը և featured snippets-ն օպտիմիզացնելու համար:
Իրավիճակում, երբ զրոյական հպումով որոնումը դարձավ այդքան տարածված, այնտեղ արտացոլվող տեղեկատվության բովանդակությունը կարևոր է ինչպես երբեք: Տարբերվելու 2 հրաշալի ձև են rich snippets-ը և featured snippets-ը:
Rich snippets – սրա արդյունք են վերնագրին և նկարագրությանը զուգահեռ երևացող նկարները, գնահատականների աստղերը, ապրանքների գները և այլն:
Featured snippets – ինֆորմացիայի բլոկ է, որը երևում է որոնման արդյունքների վերին հատվածում:
3. Local SEO
Վերը նշված զրոյական հպումով որոնումների մեծ քանակությունը լոկալ SEO-ն, որոնց արդյունքները երևում են այսպես կոչված լոկալ պակետներում: Բջջային սարքավորումների համար մեկ լոկալ պակետը կարող է այնքան տեղ ցբաղեցնել, որքան օգտատիրոջը երևացող SERP-ը:
4. Մեքենաները այստեղ
Տարիներ շարունակ Google-ն օգտագործում է ալգորիթմներ, որպեսզի պարզեցնի որոնման ընթացքը օգտատերերի համար և կրճատի այնպիսի կայքերի ցուցադրումը, որոնք պարզապես լցված են բանալի բառերով: Որքանով հայտնի է, Գուգլն օգտագործում է 3 մեխանիզմ՝
• Neural Matching – սա պարզում է որոնման հայտի նշանակությունը,
• RankBrain – սա շտկում է որոնման արդյունքները՝ հիմնվելով օգտատերերի վարքի մասին հավաքագրված տվյալների վրա,
• BERT – համեմատաբար վերջերս ստեղծված ալգորիթմ, որն օգտագործվում է որոնման կառուցվածքի վերլուծության համար, որպեսզի ավելի լավ հասկացվի այն կոնտեքստը, որում օգտագործվում են տվյալ բանալի բառերը:
5. Բրենդի ստեղծումը պետք է առաջնային լինի
Վճարովի գովազդը ավելի լայն տարածում կստանա և կթանկանա: Այս պայմաններում նոր բրենդի ստեղծումն ու արդեն գոյություն ունեցողի ճանաչելիության բարձրացումը մղվում են առաջին պլան թվային մարքեթինգի մասնագետների համար: Կոնտեքստային գովազդի օգտագործումը շարունակում է մնալ առանցքայիններից մեկը հաճախորդների հավաքագրման գործում, և այս գործիքները ոչ մի կերպ չպետք է դուրս մղվեն մարքեթինգի մասնագետի «զինանոցից»:
Դե ինչ, քանի որ խոսեցինք մարքեթինգային գործիքներից, խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր պատրաստած «6 մարքեթինգային գործիք բիզնեսի զարգացման համար» բլոգը ևս: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն և հիշեցնում, որ բրենդինգին, մարքեթինգին ու վեբ կայքերին վերաբերող ցանկացած հարց լուծում կստանա Բրենդոնում, ուստի եթե ցանկանում եք օգտագործել ամենանոր գործիքները Ձեր բիզնեսի զարգացման համար, զանգահարե՛ք մեզ +374 (55) 99-90-15 հեռախոսահամարով: Իսկ Բրենդոնի կողմից մատուցվող ծառայություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: