Եթե որոշել եք ընտրել լոգո ձեր նորաստեղծ կազմակերպության համար կամ թարմացնել արդեն իսկ առկա լոգոն, ապա այս բլոգը ձեզ համար է։ Բրենդինգի միտումները մշտապես զարգանում և փոփոխվում են նորաձևության, ինտերիեր դիզայնի, մշակույթի և ընդհանուր սպառողների ճաշակի միտումներին զուգահեռ: Թե որոնք են բրենդինգի ամենաթրենդային ոճերը, կբացահայտենք միասին Brandon-ի այսօրվա բլոգում։
Ինչո՞ւ են կարևոր բրենդինգի միտումները
Բրենդինգի միտումները հնարավորություն են տալիս ձեր ապրանքներն ու ծառայությունները սպառողնորին ճիշտ ներկայացնել և շահել վստահություն: Առաջին հիշարժան տպավորությունների հետ մեկտեղ, բրենդինգը ձեր ապրանքանիշի, արտադրանքի կամ ծառայությունների ինքնության կարևոր մասն է: Այն պետք է արտացոլի ձեր ապրանքանիշի առանձնահատկությունները, որակը, առաքելությունը և արժեքները: Այս հատկանիշների արտահայտման ձևերը կարող են տարբեր լինել՝ կախված ձևավորումներից, գույներից, տառատեսակներից և վիզուալից: Եվ հենց այստեղ էլ կարևորվում են թրենդները, քանի որ դիզայնը պետք է լինի ժամանակին համահունչ։ Մենք կբացահայտենք 2023 թվականի բրենդինգի վերջին միտումները, որպեսզի օգնենք ձեզ ստեղծել եզակի հաջողակ ապրանքանիշ: Այս տարվա ամենաթրենդային ոճը մոնոխրոմայինն է։
Մոնոխրոմային բրենդինգը հաճախ մինիմալիստական և նուրբ է: Բրենդի մոնոխրոմային գունապնակը պարունակում է նույն գույնի տարբեր երանգներ: Դուք սկսում եք հիմնական գույնից և ավելացնում եք տարբեր երանգներ տառատեսակի, պատկերների, գծերի և այլնի միջոցով: Մոնոխրոմ գույները ստեղծում են ներդաշնակ տեսք ձեր ապրանքանիշի համար և առաջացնում են հանգստության զգացողություն: Ձեր ընտրած առաջնային գույնն այն է, որը ստեղծում է ձեր ապրանքանիշի գույների գունապնակը: Այսպիսով, ընտրեք գույն, որը համապատասխանում է ձեր ոլորտին և մարմնավորում է ձեր ապրանքանիշի անհատականությունը: Այդ հարցում կօգնեն Բրենդոնի ամենահմուտ գրաֆիկ դիզայներները։
Հաջողված բրենդինգը կարող է դառնալ ձեր ապրանքի վաճառքի լավագույն խթանիչը։ Շարունակեք մնալ Բրենդոնի բլոգի հետ, որը կդառնա բիզնեսին և մարքեթինգին առնչվող նորությունների լավագույն հարթակը ձեզ համար։ Հետևե՛ք նորություններին, իսկ բրենդի առաջխաղացմանը խանգարող սխալներին ծանոթացեք «12 սխալ, որ ոչնչացնում են բրենդը․ Սեթ Գոդին» բլոգում։