Հաճախ մասնագետները ֆիքսվում են գովազդային արշավների համար հնարավորինս օրիգինալ գաղափարներ գտնելու վրա, և հավատացե՛ք, որ դա միշտ չէ, որ բերում է լավագույն արդյունքների: Գաղափարները կարող են ինչպես մեծ ու հեռանկարային լինել, այնպես էլ անհաջող՝ ինչպիսիք ընտրել ենք այսօրվա բլոգի համար:
1. Dolce & Gabbana
Բրենդի Instagram-ի և Twitter-ի էջերում հրապարակվել էր մի գովազդային հոլովակ, որում չինուհին փորձում է իտալական ուտեստն ուտել փայտիկներով, ու դա նրա մոտ չի ստացվում: Կար այսպիսի 3 տարբեր հոլովակ, որոնցից չինացիները բավականին վիրավորվել էին՝ դրանց մեկնաբանություններում թողնելով #BoycottDolce հեշթեգը: Բրենդը հայտարարեց, որ հոլովակը նկարահանել և իրենց էջ էին բեռնել հաքերները՝ ներողություն խնդրելով բոլոր հետևորդներից:
2. H&M
Ինստագրամի իր պաշտոնական էջում համաշխարհային այս բրենդը հրապարակեց մի նկար, որում առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկար: Եթե ուշադիր կարդաք, սևամորթ տղայի հագուստին գրված է «Ամենազիլ կապիկը ջունգլիում», ինչը հետևորդների մոտ զայրույթ էր առաջացրել, քանի որ տեղին չէր նրան այդ հագուստը տալ, իսկ սպիտակամորթին՝ «Գոյատևման փորձագետ» գրվածքովը: Կանադացի երգիչ The Weeknd-ը խզեց H&M-ի հետ իր համագործակցությունը հենց այս պատճառով: Ընկերությունը ստիպված եղավ ընդունել անհաջող գրվածք ընտրելու իր մեղքն ու հայցեց մարդկանց ներողամտությունը:
3. Domino's Pizza
Domino’s Pizza պիցցերիաների ցանցը ակցիա էր հայտարարել, որի շրջանակներում իրենց լոգոտիպով դաջվածք անողները կստանան անվճար պիցցայի ցմահ սերտիֆիկատ: Արդյունքում ակցիան ավարտվեց մասնակիցների մեծ քանակի պատճառով:
4. Estee Lauder
Ընկերության թողարկած Double Wear Nude Water Fresh Makeup SPF 25 տոնային քսուքներն ունեն 30 երանգ, ու անզեն աչքով էլ երևում է, որ գերակշիռ մասը բաց մաշկի համար է: Շատ հաճախորդներ սա համարեցին ուղղակի ակնարկ այն մասին, թե ում է ընկերությունը համարում իր հիմնական թիրախային հաճախորդ:
5. Heineken
Ցածր կալորիականությամբ գարեջրի համար Heineken-ը ընտրել էր «Երբեմն թեթևն ավելի լավ է» կարգախոսը, իսկ գովազդում բարմենի փոխանցած բաժակն անցնում է 3 սևամորթ տղամարդկանց դիմացով ու կանգ առնում բաց մաշկով աղջկա դիմաց: 1000-ավոր մարդիկ արձագանքներ հնչեցրին գովազդի հասցեին՝ համարելով այն ծայրահեղ ռասիստական:
Հետաքրքրե՞ց այս թեման, չմոռանա՛ք սեղմել նաև այստեղ, քանի որ ձեզ համար կա ևս մեկ նյութ՝ «4 հայտնի մարքեթինգային ձախողումներ»:
Իսկ եթե ինքներդ ունեք բիզնես կամ մտադրվում եք նորը հիմնել ու չեք ցանկանում հայտնվել նման իրավիճակներում, կարող եք դիմել Բրենդոնի պրոֆեսիոնալ թիմին: Մանրամասն քննարկումների ու վերլուծությունների արդյունքում մենք կհասկանանք՝ կոնկրետ ինչ է հարկավոր ձեր ընկերությանը, ու վստա՛հ եղեք, կտանք լավագույն լուծումները: Կսպասենք Ձեր զանգին՝ +37455999015 հեռախոսահամարով: