5 բրենդի անուն, որ վերածվել են առարկաների անվան (Մաս 1)

Բրենդ ստեղծելիս պետք է այնպես անել, որ անունը մարդկանց հիշողության մեջ մնա ու ասոցացվի ստեղծած արտադրանքի հետ: Այսօրվա բլոգը նվիրված է բրենդներին, որոնք ժամանակին ստեղծել են արտադրանք, և հիմա մարդկանց մոտ բոլոր այլ արտադրողների տվյալ արտադրանքը ասոցացվում է հենց սկզբնական բրենդի անվան հետ: Այսինքն` նախկինում գոյություն ունեցող բրենդի անունն այժմ օգտագործվում է որպես առարկայի անվանում:

Օդեկոլոն - Eau De Cologne
1709թ. ստեղծվեց օծանելիք ի պատիվ Քյոլնի: Այն անվանվեց   Eau De Cologne (քյոլնյան ջուր), և այստեղից էլ առաջացել է օդեկոլոն բառը, ու օդեկոլոնը՝ որպես օծանելիքի տեսակ սկսել են արտադրել Ռուսաստանում 1812 թվականից: Այժմ Քյոլնում հիմնադրված ձեռնարկությունն ամենահինն է օծանելիքի արտադրության աշխարհում:

Ջակուզի - Jacuzzi
Այն իրականում պետք է  արտասանվեր Յակուցի, սակայն ամերիկացիներն այս իտալական ազգանունը կարդացին հենց Ջակուզի: Jacuzzi կոչվող ֆիրման հիմնվել էր ամերիկաբնակ իտալացի եղբայրների կողմից 1917թ. և զբաղվում էր ավիաշինությամբ ու պոմպերի պատրաստմամբ:  1948թ. եղբայրներից մեկը իր հիվանդ երեխայի ջրային մերսման համար ստեղծեց այսօր բոլորիս հայտնի ջակուզի կոչվող սարքը, որը շուկա մտավ 1955թ. և հաջողության հասնելով՝ գնալով կատարելագործվեց:
 

Ակվալանգ – Aqua-lung
Այժմ ակվալանգ ասելով՝ մարդիկ հասկանում են բոլոր տիպի սարքերը, որոնցով հնարավոր է շնչել ջրի տակ: Այն ստեղծվել է 1943թ., երբ գերմանացիները շրջափակել էին Ֆրանսիան: ԱՄՆ-ում Aqualung և Aqua-lung անվանումները գրանցված ապրանքանիշներ են, որոնք պատկանում են U.S. Divers ընկերությանը: Հենց այս բրենդն էլ ամենահայտնիներից է համարվում ոլորտում:

Վազելին – Vaseline
Ստեղծվել է 1959թ. և սկզբում ունեցել է նավթային դոնդող անվանումը: 12 տարի անց դրան տրվեց այժմյան անվանումը, որը ծագում է գերմանական «wasser» -ջուր և  «elaion» -ձիթապտղի յուղ բառերից: Այժմ Vaseline ապրանքանիշը պատկանում է Unilever ֆիրմային, որն այս անվան տակ թողարկում է մաշկի խնամքի մի շարք միջոցներ: 
 

Թերմոս – Thermos
Թերմոսը պարզապես սպասքի տեսակ էր մինչ 1903թ., երբ գերմանացի արտադրողները դրան ավելացրին մետաղական պատյան և խցան-բաժակ: Մյունխենում այս սպասքին տրվեց Թերմոս անունը՝ հիմնվելով հունարեն therme՝ տաք բառի հիման վրա, ու 1904թ. գրանցվեց այս ապրանքային նշանը: Իսկ հիմա դա պատկանում է թերմոսների արտադրության մեջ համաշխարհային առաջատար  Тhermos L.L.C  ընկերությանը: 

Իմացա՞ք որևէ նորություն Ձեզ համար, հուսով ենք՝ այո:  Իսկ մենք Ձեզ առաջարկում ենք շարունակել ընթերցել մեր բլոգը՝ սեղմելով այստեղ՝  «8 ամենաթանկարժեք ու ոճային մանկական բրենդները»:
Ունեք գործող բիզնես կամ  նոր գաղափարնե՞ր, դիմե՛ք մեզ: Բրենդինգով զբաղվող Բրենդոն ընկերությունն արդեն 6-րդ տարին է՝ ստեղծում է մրցունակ, հիշվող ու օրիգինալ բրենդներ, որոնց մասին, համոզված ենք, լսել եք: Դարձրե՛ք Ձեր բիզնեսը ճանաչելի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, պարզապես սեղմե՛ք այստեղ մեր բրենդինգային ծառայություններին ծանոթանալու համար: Ձեր մասին մեզ նախնական պատկերացում տալու համար կարող եք լրացնել բրիֆը, կապնվել մեզ հետ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել 010 25 00 85 հեռախոսահամարին: