Հրաշալի նորություն ձեռնարկատերերի համար. Twitter-ի հիմնադիրը գործարկման է հանձնել միանգամայն անվճար հարթակ, որտեղ օգտատերերը կկարողանան ստեղծել առցանց խանութներ:
Ամերիկյան հայտնի Square ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնային վճարումների ընդունմանն ու մշակմանն ուղղված գործընթացներով, ստեղծել է անվճար Online Store հարթակը, որը միայն առցանց խանութների հիմնման համար է ստեղծված: Որպես այս ընկերություն հիմնադիր ևս հանդես է գալիս Ջեկ Դորսին, որը Թվիթերի հիմնադիրն է:
Սա հիանալի հնարավորություն է բիզնեսմենների համար, քանի որ և՛ շահավետ է, և՛ պարզ: Հիմնական կայքում կան պատրաստի մակետներ, որոնցով հնարավոր է եփական կայքերը ստեղծել: Ձեռնարկատերերին հասանելի են հետևյալ ֆունկցիաները՝
Այսքան դրական կողմերից հետո հարց կարող է առաջանալ, թե որն է լինելու ընկերության օգուտն այս անվճար ծառայության դիմաց: Square-ը ստանալու է միջնորդավճարներ յուրաքանչյուր գործարքից՝ամեն վաճառված ապրանքի գնի 2,9% + 30 ցենտ չափով:
Իսկ Google-ում ձեր ապրանքները վաճառքի դնելու և գովազդելու հնարավորության մասին մեր բլոգը կարդալու համար կարող եք անցնել այս հղմամբ: