AR, խաղեր և հարցումներ. գովազդի 3 նոր ֆորմատ Facebook-ում:

Սոցկայքերում վճարովի գովազդն այսօր դարձել է բիզնեսի առաջխաղացման ամենաարդյունավետ գործիքներից մեկը, ուստի տարբեր հարթակներ փորձում են միմյանց գերազանցող առաջարկներով հանդես գալ՝ նոր գովազդատուներ ներգրավելու նպատակով: Facebook-ը ներկայացրել է ինտերակտիվ գովազդի նոր ֆորմատներ: Օգտատերերը կկարողանան տեսնել դրանք լրահոսում ու անել գործողություններ՝ խաղալ, պատասխանել հարցերին և օգտվել լրացված իրականության ֆունկցիաներից: 

 

 

 Ի՞նչ նորույթներ կան
•    Հարցումներով գովազդ
Գովազդատուների համար հասանելի կդառնա վիդեոգովազդը, որում հնարավոր կլինի ավելացնել ձեր հարցն ու պատասանի 2 տարբերակ:



•    Լրացված իրականություն
Լրացված իրականության տեխնոլոգիաների շնորհիվ օգտատերերը կկարողանան փորձել առաջարկվող ապրանքները: Օրինակ՝ միացնելով տեսախցիկը՝ աղջիկները կկարողանան տեսնել, թե իրենց վրա ինչ տեսք ունեն շրթներկի երանգները, ստվերաներկերը, մազի տարբեր գույները և այլն:


•    Խաղեր
Խաղերի միջոցով գովազդատուները կկարողանան ներգրավել օգտատերերին, բաժանել նվերներ և զեղչեր:



Նոր գովազդային ֆորմատները հասանելի կլինեն մոտակա ժամանակներս ամբողջ աշխարհի գովազդատուների համար՝ բջջային լրահոսի տարբերակով:

Դե ինչ, ևս մի հրաշալի միջոց Ձեր բիզնեսը զարգացնելու համար: Ցանկանու՞մ եք դա անել Բրենդոնի միջոցով, զանգահարե՛ք 055 99 90 15 հեռախոսահամարին կամ գրե՛ք info@brandon.am հասցեին, և մեր թիմը կկազմակերպի Ձեր բրենդի առաջխաղացման հարցերը սոցիալական կայքերում:
Իսկ ընթերցանությունը կարող եք շարունակել՝ ծանոթանալով նաև «Facebook-ը գործարկել է Instagram-ում հրապարակումների պլանավորման գործիքը» բլոգին: