Ինստագրամի սթորիների կիրառության ընդլայնմանը զուգահեռ սկսեցին ի հայտ գալ նորանոր սթիքերներ, որոնց միջոցով դրանք սկսեցին կտրուկ ակտիվություն բերել էջին՝ շնորհիվ ինտերակտիվության բարձր մակարդակի: Այժմ սթորիներ բեռնող օգտատերերի գերակշիռ մասը պարբերաբար օգտվում է գոնե տեղադիրքը նշող սթիքերից, իսկ վերջերս անձնական էջերում հայտնված երաժշտական սթիքերը գնալով ավելի են սիրվում օգտատերերի կողմից:
Այս շաբաթ ինժեներ Վոնգը հայտնաբերել է ինստագրամյան հերթական նորությունը. սոցկայքն աշխատում է քարտեզ-սթիքերի վրա, որը սթորիի մեջ ցույց կտա Ձեր տեղը հենց քարտեզի վրա, այլ ոչ թե տեքստի տեսքով:
Ինչպես նկարում է երևում՝ սթիքերի վրա երևում է աշխարհի քարտեզի մի մասը՝ օգտատիրոջ գտնվելու վայրի նշմամբ: Գաղտնիության կանոնները չխախտելու նպատակով քարտեզը չունի zoom-ի հնարավորություն, սակայն որքանո՞վ է սանպաստում տվյալների գաղտնի պահմանը, եթե տեքստային տարբերակով մարդը նշում է իր կոնկրետ գտնվելու վայրը, իսկ դա հենց հստակ տեղադիրք է մատնանշում:
Այս հարցը կարելի է կարգավորել՝ պարզապես նշելով գտնվելու վայրը ու կարգավորելով պրոֆիլի բաց/փակ լինելը՝ միևնույն ժամանակ հստակեցնելով այն ընկերների ցուցակը, որոնք կտեսնեն տվյալ սթորին:
Իրականում քարտեզների կիրառումը բավականին նվազել էր այն բանից հետո, երբ 2015-ին պարզ դարձավ, որ մի ծրագրավորող ստեղծել էր այնպիսի հավելված, որով կարողանում էր հետևել մարդկանց այցելությունների պատմությանը: Վերջերս քարտեզները նոր շունչ առան: Նախորդ տարվա հոկտեմբերին Ինստագրամի կողմից գործարկված Threads հավելվածը (որի մասին մանրամասներ կարող եք կարդալ մեր բլոգում՝ անցնելով այս հղմամբ) ներառում է ստատուսի ավտոմատ թարմացման ֆունկցիա, որով հասկանալի է լինում՝ մոտավոր ինչով եք զբաղված տվյալ պահին՝ ելնելով գտնվելու վայրից:
Instagram-ը նշում է, որ այս գործիքը կոնկրետ տեղը նշելու համար չէ, սակայն եթե մարդիկ ցանկանում են դա անել, կարող են ազատ օգտվել, օրինակ, Locations սթիքերից՝ գիտակցելով, որ դա ինչ-որ ձևով առնչվում է գաղտնիության հարցերին: Այս նոր սթիքերն ավելի շատ վիզուալ պատկերացում կազմելու համար է:
Թարմացման գործարկվելու մասին հստակ տվյալներ դեռևս չկան, սակայն, ըստ կանխատեսումների, դա տեղի կունենա մոտակա մի քանի ամիսների ընթացքում:
Դե ինչ, Բրենդոնի բլոգը փորձում է ընթերցողներին իրազեկել դիզայնի, մարքեթինգի, ծրագրավորման մասին ամենաթարմ նորությունների մասին, հուսով ենք հետևում եք մեր թարմացումներին:
Իսկ եթե ինքներդ այս ոլորտի մասնագետ չեք, սակայն ցանկանում եք զարգացնել Ձեր բիզնեսն ամենաժամանակակից և արդյունավետ միջոցներով, ապա դիմե՛ք մեզ՝ ունենալու համար հստակ պատկերացում, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ ու ինչպես է կարելի իրականություն դարձնել Ձեր նպատակները: Մեր ծառայություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ: