Այսօր սմայլիկը դարձավ 37 տարեկան

Ամեն տարի սեպտեմբերի 19-ը նշվում է որպես զվարճալի էլեկտրոնային սիմվոլների՝ սմայլիկների ծննդյան օր: 1982թ. պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջարկեց այս 3 նշանն իրար հետևից օգտագործելով՝ ստանալ ժպտացող դեմք՝ :-) :  Այսօր սմայլիկները լայն կիրառում ունեն ոչ միայն անձնական, այլև գործնական շփման ժամանակ, ու մեր բլոգը նվիրված է սմայլիկների մասին հետաքրքիր փաստերին:

1. Հնարավոր է՝ ժպտացող դեմքեր օգտագործել են դեռևս 19-րդ դարում, քանի որ Լինքոլնի ելույթի տեքստում հայտնաբերվել է աչքով տվող ;) դեմք «Ծափահարություններ ու ծիծաղ» գրվածքից հետո:


2. Այս զվարճալի դեմքերը հաճախ դառնում են սմարթֆոններ արտադրող ընկերությունների միջև բախումների պատճառ: Օրինակ՝ 2011թ. Samsung-ը դատական հայց ներկայացրեց Apple-ի դեմ՝ սմայլիկները պատենտավորելու նպատակով: Հետագայում հենց Samsung-ին դատի տվեց RIM ընկերությունը՝ նույն շահերը պաշտպանելու ակնկալիքով: 


3. Առաջին սմայլիկի հայտնվելուց մոտ 20 տարի անց նկարիչ Հարվի Բոլլը ստեղծեց այսօրվա դեղին, կլոր դեմքերը, որոնք մինչ հիմա տեսնում ենք ամեն օր: 


4. Ասիական Emoji
Ճապոնացիներն օգտագործում են հորիզոնական էմոձիներ, որոնք շրջելու կարիք չկա ու հիշեցնում են անիմեի հերոսների, օրինակ՝
 (^_^) – արտահայտում է ուրախություն, ընդ որում՝ տղամարդու,
 (@[email protected]) – արտահայտում է զարմանք, 
(o_O) — արտահայտում է շոկ:


5. Ժպտացող քաղցրավենիքներ
Քաղցր սմայլիկներ մարմելադից արջուկներից հետո՝ ահա թե ինչ որոշեց արտադրել Haribo-ն 2011թ.: Այժմ խանութից կարող եք գնել 75 սմայլիկներով մարմելադների տուփը: 


6. Աշխարհում տեղի են ունենում ֆլեշմոբեր, որի ժամանակ մարդիկ հավաքվում ու սմայլիկի պատկեր են ստանում: 2012թ. փետրվարին համաշխարհային ռեկորդ սահմանվեց Հնդկաստանում: 3737 մարդու կազմած ժպտացող դեմքն ուներ 43,5 մետր տրամագիծ:


7. Հաճախ մարդիկ կետադրական նշանների միջոցով կարողանում են ստանալ հայտնի հերոսների դեմքեր՝
 ~(_8^(|) – Գոմեր Սիմփսոն,
€{8<] — Դարթ Վեյդեր «Աստղային պատերազմներից»,
C|:-)= - Չառլի Չապլին,
~8-) – Հարրի Փոթթեր,
(:/) – Փաքման,
(:>])( )( ) – ձնեմարդ:


8. Skype-ում հավաքելով այս կոդերը՝ կստանաք սմայլիկներ՝ (headbang), (toivo), (fubar), (mooning), (drunk), (swear) или (poolparty):

 Այսօր այս փաստերն էինք առանձնացրել, իսկ դուք կարող եք շարունակել  ընթերցանությունը՝ «59 նոր emoji Apple-ից»: