Ինչպիսի՞ն է SMM-ը Հայաստանից դուրս

Աշխարհի տաբեր կետերում ապրող մարդիկ ամեն ինչով տարբերվում են իրարից, և մարքեթինգի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու ընկալումները ևս բացառություն չեն: Այսօր կդիտարկենք երկու տարբեր տարածքներում՝ ԱՄՆ և ԱՊՀ երկրներ, SMM-ի միտումները: 

Ամերիկացին արդեն զզվել է գովազդ նայելուց, քանի որ եթե, օրինակ, մեզ մոտ 1 YouTube-յան հոլովակ դիտելիս կարող ենք 1 գովազդ տեսնել, ապա ԱՄՆ-ում այդ թիվը 2-3 անգամ մեծ է: Facebook-ում և Instagram-ում էլ նույն իրավիճակն է: Այստեղ գովազդի գինն էլ անգամ տասնյակ անգամներ ավելի թանկ է: Ինչպե՞ս դիմանալ մրցակցությանն ու ժամանակից շուտ արդյունքներ չսպասել:

Գրավիչ, չկրկնվող, զարմացնող պետք է լինի և՛ ձևը, և՛ բովանդակությունը: Հակառակ դեպքում անգամ ամենամեծ բյուջեներով կես տարի գովազդ դնելը չի փրկի իրավիճակը: Մարդիկ սովոր են նրան, որ հեռախոսով նկար անել ու տեքստ ավելացնելը կոնտենտ է կոչվում ու բերելու է ահռելի արդյունքներ, սակայն այդ դեպքում ինչու՞ են ուրիշները հարյուր հազարավոր դրամներ ծախսում ֆիրմային ոճ ստեղծելու ու բրենդինգի վրա, ինչու՞ են ընտրում ամենապրոֆեսիոնալ լուսանկարիչներին, դիզայներներին և մարքեթոլոգներին: Քանի որ աշխատում են վերջնական որակյալ  արդյունքի համար: Կա ավելի ծայրահեղ մոտեցում ևս. օրինակ՝ եթե Բարսելոնայում բիզնեսն ունի էջ Ինստագրամում, դա արդեն լավ է, սակայն այնտեղ տարածված չէ հատուկ թիմ ունենալ, որը կզբաղվի կոնտենտի ընտրությամբ, հրապարակմամբ ու վերլուծությամբ: Իսկ ԱՄՆ-ում պատրաստ են տարեկան 50-70 հազար ԱՄՆ դոլար վճարել SMM մասնագետի համար:

Հենց պրոդուկտը պիտի լինի ամենաբարձր մակարդակի վրա, քանի որ ահռելի ջանքեր ու ֆինանսական միջոցներ են ներդրվում դրա առաջմղման մեջ, ու եթե հենց պրոդուկտն անորակ լինի, հաստատ ողջ գովազդը իզուր կլինի:

Կա LTV պարամետր, որով որոշվում է, թե համագործակցության ողջ ընթացքում որքան գումար է հաճախորդը բերում Ձեր բիզնեսին: ԱՄՆ-ում տարածված է հետևյալ մոտեցումը. գնորդը բաժանորդագրվում է, ու իրեն ավտոմատ կերպով ուղարվկում են իր նախընտրած ապրանքները որոշ ժամանակը մեկ: Օրինակ՝ անգամ ածելիները ու կոսմետիկ միջոցները վաճառվում են այդ սկզբունքով, քանի որ վաճառողը գիտի, որ միգուցե առաջին գնումից ինքը բավարար եկամուտ չստանա, սակայն եթե կես տարվա ընթացքում հաճախորդը կատարի 5 գնում ու ընկերությանը բերի x եկամուտ, օգուտը կլինի ակնառու: 

ԱՄՆ-ում հաճախորդներն ավելի են հակված կիսվել իրենց կոնտենտով՝ լինի դա վատ արձագանք կամ լավ: Եթե մարդուն այստեղ դուր գա ապրանքը, հավանականությոանը ավելի քիչ է, որ նա դրա վերաբերյալ կոնտենտ կնախապատրաստի ու կգրի այդ մասին սոցցանցերում: Ստացվում է, որ բացի նրանից, որ հաճախորդը հետ կվերադառնա Ձեզ մոտ, նա նաև անվճար գովազդ կանի Ձեզ համար, իսկ այն, որ նրա ընկերները ևս թիրախային լսարան են ձեզ համար, շատ հավանական է:

ԱՄՆ-ում գնալով ավելի են ընդլայնվում բլոգերների հետ համագործակցության մասշտաբները, ու եթե նախկինում ավելի շատ էր միլիոնավոր լսարան ունեցող բլոգերների մոտ գովազդ տեղադրելու հակվածությունը, ապա այժմ ավելի հաճախ ընտրում են նանո ու միկրո բլոգերներին: Միլիոնավոր մարդկանցից կազմված լսարան ունեցող բլոգերների միջոցով գովազդը թանկ լինելուց բացի դադարում է արդյունավետ լինել հաճախ հայտնվելու, և հետևաբար որակի կորստի պատճառով, ինչպես նաև խնդիրն այն է, որ նրանց հետևում են մարդիկ ամենատարբեր երկրներից:

Ուստի կարող ենք ինքներս կատարել դիտարկումներ ու նկատել, որ այստեղ ևս կա գովազդի գների բարձրացման միտում, քանի որ գովազդատուների թիվը գնալով աճում է: Բացի դրանից, այստեղ ևս ինտենսիվ կերպով կիրառվում են բլոգերների գովազդները անգամ եթե նրանք ունեն 10 000-ից քիչ հետևորդ: Ընկերություններն ավելի ուշադիր են մոտենում փաթեթավորմանն ու կոնտենտին և ձգտում են դառնալ շուկայի լիդեր: 
SMM-ի ոլորտը անծայրածիր է ու օր օրի զարգանում է, ուստի եթե հետաքրքրված եք դրանով, անոայման խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր պատրաստած «7 գիրք SMM-ի մասին, որ անպայման պետք է կարդալ» նյութը: 

Ցանկանու՞մ եք արդյունավետ կերպով զարգացնել Ձեր բրենդը, ապա կարող եք վստահել մեզ դրա առաջխաղացումը սոցկայքերում, որոնողական համակարգերում, վիդեոհարթակներում և հազարավոր կայքերում: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք սեղմել այստեղ՝ մեզ տեղեկատվություն փոխանցել ցանկանալու դեպքում լրացնելով բրիֆը կամ պարզապես զանգահարել մեզ 055 99 90 15 հեռախոսահամարով: