Չատ-հարթակ հաճախորդների հետ շփվելու համար.Yandex-ի նորությունը

Ճիշտ է, Yandex-ը հայաստանյան շուկայում որպես որոնողական համակարգ առաջատարը չէ, սակայն նրա կիրառումը մեզ մոտ ևս բավականին լայն տարածում ունի: Ռուսաստանում առաջինը համարվող Յանդեքսը սկսում է գործարկել նոր հարթակ՝ սեփական չատ՝ հաճախորդների հետ շփումն ավելի արդյունավետ կերպով կազմակերպելու համար: Չատերը թույլ կտան վարել երկխոսություն հաճախորդների հետ համընդհանուր ձևաչափի՝ Յանդեքս դիալոգի միջոցով:  

Սա իրապես էֆեկտիվ լուծում է սպասարկող-հաճախորդ կապի որակն ապահովելու համար, և այստեղ կներառվեն հետևյալ տեսակի հաղորդագրությունները.

  • Հաղորդագրություններ՝ ուղարկված ընկերությունների կայքերից,
  • Հաղորդագրություններ՝ ուղարկված Յանդեքսի որոնողական պատուհանի չատերից,
  • Հաղորդագրություններ՝ ուղարկված Ալիսային (որը Siri-ի ու Alexa-ի այլընտրանքն է Յանդեքսի համար) չատի միջոցով:

Հաղորդակցման այս օգնականի շնորհիվ ընկերությունների համար կստեղծվեն առկա ու պոտենցիալ հաճախորդների բազայի հետ շփման ավելի պարզ  ու քաղաքակիրթ պայմաններ, քանի որ սա թույլ կտա պատասխանել նրանց հարցերին անգամ այն ժամանակ, երբ օգտատերը չատից դուրս է եկել: Երբ նրան ուղարկվի նամակի պատասխանը, օգտատերը որոնողական ծրագրում կամ հենց բրաուզերում կստանա իրեն հուզող հարցի պատասխանի մասին ազդանշան: Քանի որ այժմ մարդիկ հաճախ ավելի վստահ են զգում հենց գրավոր տեսքով իրենց հարցերն ուղղելիս, սա շփումը կդարձնի ավելի թափանցիկ և արդյունավետ ու թույլ կտա առաջացած խնդրին արագ լուծում տալ:

Այս ծառայությունն անվճար է, և այն ակտիվացնելու համար հարկավոր է մտնել Яндекс.Диалог-ի կարգավորումների բաժին: Սա բավականին լավ լուծում է մանր ու միջին բիզնեսի համար, որը թույլ կտա հաճախորդների հետ կառուցել արդյունավետ ու օպերատիվ հաղորդակցման կապուղիներ:

Սա Յանդեքսի միակ նորությունը չէ. այն ստեղծել է սեփական սոցիալական կայքը՝ Աուրան, որի մասին կարող եք կարդալ մեր բլոգում՝ սեղմելով հետևյալ հղմանը: