F8 2019. Facebook-ի հիմնական նորությունները

Ապրիլի 30-ին Սան-Խոսեում սկսվեց Facebook-ի՝ ծրագրավորողների համար նախատեսված F8 կոնֆերանսը, որի շրջանակներում Մարկ Ցուկերբերգը ներկայացրեց սոցցանցի նորություններն ու ընկերության նոր պրոդուկտները: Մի քանիսի մասին ներկայացնենք համառոտ:

Facebook-ը ներկայացրեց համակարգչային տարբերակի և հավելվածի նոր դիզայնն ու պատմեց մուգ գույնի թեմայի գործարկման պլանների մասին: Այն կլինի կայքում և բջջային հավելվածի Watch բաժնում, որն ընկած է լրահոսի կոճակից ձախ: 

Facebook Messenger. iOS-ի համար մեսինջերը կդառնա ավելի թեթև՝ զբաղեցնելով ընթացիկից 20%-ով պակաս ծավալ, ինչի արդյունքում մեսինջերը հպումից հետո կսկսի աշխատել 2 կամ ավելի վայրկյան ավելի շուտ: Ինչպես նաև մեսինջերում սպասվում են նոր բիզնես գործիքների գործարկում, աուդիո և խմբային տեսազանգերի ավելացման հնարավորություն:

Instagram. առանց լայքերի Ինստագրամից թեստային ռեժիմով կկարողանան օգտվել դեռևս միայն Կանադայի օգտատերերը: Իսկ թե դա ինչ է ներկայացնում իրենից, կարող եք իմանալ՝ սեղմելով այս հղմանն ու ընթերցելով մեր բլոգն այդ մասին: Մնացած օգտատերերի համար էլ կա նորություն՝ տեսախցիկի նոր ֆունկցիաներ, նոր էֆեկտներ, ապրանքային թեգեր ավելի լայն լսարանի համար:

Facebook Dating. Facebook-ի կողմից գործարկված ծանոթությունների ծառայությունը, որը ներկայացվել էր նախորդ տարվա F8-ի ժամանակ, գործարկվել է ևս 14 երկրում: Այնտեղ ավելացել է Secret Crush ֆունկցիան. օգտատերերը կարող են գաղտնի ցուցակ ստեղծել, որում կավելացվեն այն մարդիկ, ում իրենք հավանում են, և եթե այդ մարդիկ էլ իրեն հավանեն, Facebook-ը երկուսին էլ կտեղեկացնի փոխադարձ համակրանքի մասին:

Oculus Quest և Oculus Rift S. այս 2 սարքավորումների թողարկումն էլ պլանավորված է մայիսի 21-ին, այսինքն՝ 20 օրից հնարավոր կլինի գնել դրանք 22 երկրներում 399$-ով: Նախապես հնարավոր է պատվեր տալ նույնիսկ հիմա:

Portal և Portal+. տեսազանգի համար նախատեսված Facebook-ի դիսփլեյները կաշխատեն նաև WhatsApp-ով և Facebook Live-ով: Կոնֆերանսի ընթացքում  տեղեկացրին, որ սարքավորումներն արդեն շուտով կսկսեն վաճառվել Կանադայում և Եվրոպայում:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչ թարմացում է պատրաստել Ինստագրամն իր օգտատերերի համար՝ կարող եք սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր բլոգը՝ «Quiz. Ինստագրամի սթորիների նոր հավելումը»: