Սոցկայքերի օգտատերերը սկսել են հանդիպել միևնույն ծանուցմանը. Facebook-ը և Instagram-ը սկսել են խնդրել օգտատերերին թույլատրել տվյալների հավաքագրումը, որպեսզի հնարավոր լինի հարթակն անվճար պահել: Ի՞նչ հաղորդագրություն է սա, և ինչու՞ է այն հայտնվել օգտատերերի էկրաններին, կիմանաք Բրենդոնի այսօրվա բլոգում:
Նշենք, որ այսպիսի տեղեկության են հանդիպել iPhone-ով հավելված մուտք գործած օգտատերերը՝ կապված iOS 14-ի նոր պահանջների հետ:
Հիշեցնենք, որ համաձայն նոր կանոնադրության՝ հավելվածների ստեղծման ժամանակ մասնագետները պետք է ստանան iOS օգտատերերի համաձայնությունը՝ կապված նրանց տվյալների հավաքագրման հետ:
Հարթակներում տարածվել է հետևյալ հաղորդագրությունը՝
iOS-ի այս տարբերակի համար պահանջվում է տվյալ սարքավորման որոշակի տվյալների փոխանցման մասին համաձայնություն, որի նպատակը գովազդի բարելավումն է: Մենք օգտագործում ենք տվյալներ՝ կապված Ձեր կողմից այլ հավելվածներում և վեբկայքերում կատարված գործողությունների մասին: Արդյունքում օգտատերերը կշարունակեն տեսնել ավելի անձնավորված գովազդ, կօգնեն պահպանել Ֆեյսբուքի և Ինստագրամի անվճար հիմունքը և կաջակցեն ընկերություններին, որոնց բիզնեսը հիմնվում է այս հարթակներում գովազդի վրա:
Հիշեցնենք, որ այս փոփոխությունների մասին Ֆեյսբուքը զգուշացրել էր ինչպես օգտատերերին, այնպես էլ գովազդատուներին՝ Ads Manager-ով:
Հիշեցնում ենք նաև, որ անընդհատ թարմացնում ենք մեր կողմից հրապարակվող նյութերը, ուստի վերջին նորություններից մեկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով՝ «Facebook-ը փակում է Facebook Analytics-ը»: