ՏիկՏոկը կարողացավ մուտք գործել շուկա շատ արագ ու դառնալ վերջին ամիսների ամենաշատ բեռնվող հավելվածը: Այժմ ՏիկՏոկի ակտիվ լսարանը մեկ օրվա կտրվածքով գերազանցում է 40 միլիոն օգտատիրոջ սահմանը, ընդ որում պետք է հաշվի առնել, որ Daily active users ասելով հասկանում ենք բացառապես այն օգտատերերին, որոնք ամեն օր մտնում են այս հարթակ, իսկ ընդհանուր օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է: Այսպիսի տվյալներ է տրամադրել Learnbonds ընկերությունը: Համաձայն հարթակի վերլուծաբանների հավաքագրած տվյալների՝ 2020 թվականի հունվարի դրությամբ ակտիվ լսարանի կոնկրետ թիվը 41,7 միլիոն էր:
Այսքանն էինք այսօրվա համար պատրաստել, իսկ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են կայծակնային արագությամբ զարգացող այս հարթակով, առաջարկում ենք ընթերցել մեկ այլ նյութ՝ «TikTok-ում առաջխաղացման վճարովի և անվճար տարբերակները»:
Իսկ մենք առաջարկում ենք գովազդային արշավների կազմակերպում, որոնք ներառում են նաև ՏիկՏոկի ինֆլյուենսերների ներգրավում, այնպես որ շտապե՛ք կապ հաստատել Բրենդոնի հետ, որպեսզի քննարկենք Ձեր մտքերն ու առաջարկենք հետաքրքիր լուծումներ: