Ինստագրամն այն հարթակն է, որտեղ հրապարակումների լավ կամ վատ լինելու աստիճանը հաճախ չափվում է միայն հավաքած հավանումների քանակով, և այսօր կներկայացնենք Plann-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Այստեղ հավաքվել են թոփ 10 ինստագրամյան հրապարակումները, որոնք հավաքել են ամենից շատ հավանումները:
Դժվար է հավատալը, որ այս հիթ շքերթը գլխավորում է հասարակ ձվի այս նկարը: Այս պահին այն ունի գրեթե 54 միլիոն հավանում:
Երկրորդ տեղում Քայլի Ջենների և իր դստեր լուսանկարն է՝ 18,7 միլիոն like:
Tentree բրենդը տեղեկացրել է, որ ծառեր է տնկելու այս հրապարակման տակ դրված յուրաքանչյուր հավանման դիմաց: Զարմանալի չէ, որ ընկերությունը կարողացել է ստանալ գրեթե 16 միլիոն հավանում:
Էնիսթոնն իր ինստագրամյան էջը բացեց այս տարի, և առաջին բեռնված նկարում հենց հայտնի «Ընկերներ» հեռուստասերիալի հերոսներն էին: Հրապարակումը հավաքել է 15,3 միլիոն հավանում:
Նկարում հայտնի դերասանն ամուսնանում է իր 12 տարվա զուգընկերուհու հետ, և այս հրապարակումը հավաքել է 14,7 միլիոն հավանում:
Սելենայի՝ ոչնչով աչքի չընկնող այս լուսանկարը շատ է դուր եկել օգտատերերին՝ հավաքելով 14,5 միլիոն հավանում:
7-րդ հորիզոնականում ևս Սելենա Գոմեսն է՝ Իտալիայում արված իր լուսանկարով, որը ևս հավաքել է 14,5 միլիոն հավանում:
Սուպերհերոսների թեմայով արված այս հրապարակումը ստացնել է ավելի քան 13,6 միլիոն հավանում:
Հրապարակումը, որտեղ Քայլի Ջենները շնորհավորում է իր ընկերոջը ծննդյան առթիվ, հավաքել է 13,3 միլիոն հավանում:
Ամենալայքված նկարների տասնյակը փակում են Iron man-ը և Spider man-ը առանց իրենց հագուստի: Այս հրապարակումը հավաքել է 13,2 հավանում:
Դե ինչ, ցանկանու՞մ եք, որ ձեր հրապարակումնեն էլ տարածում գտնեն համացանցում, անպայման օգտագործե՛ք հեշթեգեր, իսկ թե կոնկրետ որոնք է պետք ներառել հրապարակումների մեջ, կիմանաք՝ ընթերցելով մեր պատրաստած «2019-2020թթ.. ամենատարածված հեշթեգները» բլոգը: