Ինստագրամում 2019-ին ամենաշատ հավանումներ հավաքած 10 լուսանկարները

Ինստագրամն այն հարթակն է, որտեղ հրապարակումների լավ կամ վատ լինելու աստիճանը հաճախ չափվում է միայն հավաքած հավանումների քանակով, և այսօր կներկայացնենք Plann-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքները:  Այստեղ հավաքվել են թոփ 10  ինստագրամյան հրապարակումները, որոնք հավաքել են ամենից շատ հավանումները:

1. Ձու

Դժվար է հավատալը, որ այս հիթ շքերթը գլխավորում է հասարակ ձվի այս նկարը: Այս պահին այն ունի գրեթե 54 միլիոն հավանում:

2. Kylie Jenner

Երկրորդ տեղում Քայլի Ջենների և իր դստեր լուսանկարն է՝ 18,7 միլիոն like:

3. Ծառատունկ

Tentree բրենդը տեղեկացրել է, որ ծառեր է տնկելու այս հրապարակման տակ դրված յուրաքանչյուր հավանման դիմաց: Զարմանալի չէ, որ ընկերությունը կարողացել է ստանալ գրեթե 16 միլիոն հավանում:

4. Ջենիֆեր Էնիսթոն

Էնիսթոնն իր ինստագրամյան էջը բացեց այս տարի, և առաջին բեռնված նկարում հենց հայտնի «Ընկերներ» հեռուստասերիալի հերոսներն էին: Հրապարակումը հավաքել է 15,3 միլիոն հավանում:

5. Դուեյն Ջոնսոն

Նկարում հայտնի դերասանն ամուսնանում է իր 12 տարվա զուգընկերուհու հետ, և այս հրապարակումը  հավաքել է 14,7 միլիոն հավանում:

6. Selena Gomez

Սելենայի՝ ոչնչով աչքի չընկնող այս լուսանկարը շատ է դուր եկել օգտատերերին՝ հավաքելով 14,5 միլիոն հավանում:

7. Selena Gomez

7-րդ հորիզոնականում ևս Սելենա Գոմեսն է՝ Իտալիայում արված իր լուսանկարով, որը ևս հավաքել է 14,5 միլիոն հավանում:

8. Kylie Jenner

Սուպերհերոսների թեմայով արված այս հրապարակումը ստացնել է ավելի քան 13,6 միլիոն հավանում:

9. Քայլի Ջեններ և Թրեվիս Սքոթ

Հրապարակումը, որտեղ Քայլի Ջենները շնորհավորում է իր ընկերոջը ծննդյան առթիվ, հավաքել է 13,3 միլիոն հավանում:

10. Սուպերհերոսներ

Ամենալայքված նկարների տասնյակը փակում են Iron man-ը և Spider man-ը առանց իրենց հագուստի: Այս հրապարակումը հավաքել է 13,2 հավանում:

Դե ինչ, ցանկանու՞մ եք, որ ձեր հրապարակումնեն էլ տարածում գտնեն համացանցում, անպայման օգտագործե՛ք հեշթեգեր, իսկ թե կոնկրետ որոնք է պետք ներառել հրապարակումների մեջ, կիմանաք՝ ընթերցելով մեր պատրաստած  «2019-2020թթ.. ամենատարածված հեշթեգները» բլոգը: