Հետաքրքրվա՞ծ եք, թե ինչպես է Ֆեյսբուքը թիրախավորում Ձեզ և ցույց տալիս համապատասխան գովազդը, ապա Բրենդոնի բլոգի այս նյութը ևս Ձեզ դուր կգա: Ֆեյսբուքը հայտարարեց հերթական նորության մասին. հարթակը պատրաստվում է փոփոխություններ իրականացանել «Գովազդային նախընտրությունների» բաժնում: Այժմ բոլոր կարգավորումները խմբավորված կլինեն 3 հիմնական կատեգորիաներում՝
1. Գովազդատուներ – կտա տեղեկություն օգտատիրոջ տեսած կոնկրետ գովազդատուների և գովազդների մասին:
2. Գովազդի թեմատիկան – ցույց կտա, թե ինչ թեմաներով են հետաքրքրված օգտատերերը, և Ֆեյսբուքը թույլ կտա մարդկանց հրաժարվել այն կատեգորիաներից, որոնց վերաբերյալ գովազդային հայտարարությունների համար նրանք իրենց թիրախ չեն համարում:
3. Տվյալներ – կտա տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Ֆեյսբուքը հավաքում օգտատերերի մասին տվյալներ, ընդ որում՝ օգտատերը կարող է անջատել որոշ կատեգորիաները:
Այս բոլոր գործիքներն արդեն իսկ հասանելի էին գովազդային նախընտրությունների բաժնում, սակայն նոր ֆորմատը կօգնի ավելի հեշտ ղեկավարել յուրաքանչյուր տարր և հասկանալ՝ ինչպես ու ինչի վրա են ազդում իրականացվող փոփոխությունները:
Ֆեյսբուքի աշխատակիցներից Ռոբ Լեզերնը նշել է, որ տվյալ թարմացումը հասանելի կլինի մոտակա ամիսների ընթացքում: Նրանք աշխատում են տրամադրել օգտատերերին ավելի շատ վերահսկողություն նրանց ցուցադրվող գովազդների, նրանց կողմից տրամադրվող տվյալների նկատմամբ՝ ավելացնելով ավելի շատ թափանցիկ գործիքներ գովազդների կարգավորման բաժնում:
Դեռևս հունվարին Ֆեյսբուքը տվել էր բավականին մանրամասն ինֆորմացիա այն մասին, թե ինչպես է օգտատերը թիրախավորվում՝ հիմնվելով այլ ծառայությունների տրամադրած տվյալների վրա, ինչը կօգնի օգտատերերին հասկանալ՝ ինչպես է աշխատում համակարգն ու ինչպես է հնարավոր միջամտել դրա կառավարմանը:
Իսկ Բրենդոնի բլոգում ավելի խորանալ ցանկացողներին առաջարկում ենք ընթերցել նաև մեկ այլ նյութ՝ «Facebook-ը կզգուշացնի, որ դուք պատրաստվում եք կիսվել հնացած նյութով»:
Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է բիզնես էջերի պրոֆեսիոնալ առաջխաղացումը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: