Facebook-ն առաջարկում է օրացույցի շաբլոն սոցցանցերի կոնտենտի համար

Ֆեյսբուքը վաղուց դադարել է միայն շփման հարթակ լինել, և այսօր ցանկացած բիզնեսում դիտարկվում է այս գործիքի արդյունավետության դերը: Հարթակը պարբերաբար հանդես է գալիս  խորհուրդներով, ինչպես նաև գործարկում է նորույթներ, ու այս անգամ Ֆեյսբուքը կիսվել է ոչ միայն արդյունավետ կոնտենտ կազմելու խորհուրդներով, այլև տրամադրել կոնտենտ-օրացույցի շաբլոն, որի վրա կարող եք հավաքել ձեր պլանը: Սա, լինելով առցանց, կօգնի նախապես իմանալ սոցկայքի վարման ռազմավարությունը:

սոցկայքի վարման ռազմավարությունը:
Ի՞նչ է ներառում օրացույցը
Կախված նպատակներից՝ օրացույցները ևս տարբեր են լինում, սակայն բոլորի համար կա 5 առանցքային բաժին, որը պետք է պարունակվի ցանկացած օրացույցում:
•    Ամսաթիվ – ե՞րբ է տեղադրվելու հրապարակումը
•    Թեմա – ինչի՞ մասին է լինելու հրապարակումը
•    Վիզուալ կոնտենտի նկարագիր – մեկ-երկու կարճ նախադասություն այն մասին, թե ինչ տեսք է ունենալու հրապարակման նկարը կամ հոլովակը:
•    Ֆորմատ – հրապարակումը կարող է ներառել նկար, հոլովակ կամ էլ երկուսն էլ: Այժմ հազվադեպ, բայց հանդիպում են միայն տեքստային հրապարակումներ ևս: Այս հատվածում որոշվում է՝ ինչ տեսակի կոնտենտ պետք է ստեղծվի այս կամ այն հրապարակման համար:
•    Հարթակ – որտե՞ղ է հրապարակվելու կոնտենտը (Facebook, Instagram կամ այլ հարթակ):

Կոնտենտ օրացույցի տեսքն այսպիսին է՝

Այսքանն էր այսօրվա նյութը, իսկ եթե չեք կողմնորոշվում՝ ինչ հարթակ ընտրել Ձեր բիզնեսի զարգացման համար, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր նախորդ բլոգերից մեկին՝ Ի՞նչ է պետք քո բիզնեսին՝ Facebook, թե՞ Instagram: 
Պրոֆեսիոնալ SMM ծառայություններ փնտրողներին էլ հիշեցնում ենք, որ Բրենդոնը ամենատարբեր ոլորտների համար կատարում է էջերի առաջխաղացում սոցկայքերում: Ցանկանու՞մ եք ունենալ օրիգինալ կոնտենտով էջ, հրապարակումներով և գովազդով պոտենցիալ գնորդներին ասել այն, ինչ նրանց պետք է տվյալ պահին, ապա պարզապես պետք է ընտրել մեր SMM փաթեթներից մեկը: Մանրամասների համար կարող եք զանգահարել մեզ 055 999 015 հեռախոսահամարով: