Facebook-ն ուսումնասիրում է օգտատերերի հրապարակումների տակ հավանումների քանակի թաքցման հնարավորությունը: Դրանց հստակ թիվը կտեսնեն միայն հրապարակման հեղինակները: Այս մասին գրել է TechCrunch-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչների վրա: Սոցցանցում այդ պլանները հաստատեցին այն բանից հետո, երբ հետազոտող Ջեյն Մանչուն Վոնգը Android-ի համար նախատեսված Facebook-ի կոդերի մեջ գտավ այդ ֆունկցիան: Սակայն Facebook-ի ներկայացուցիչը նշել է, որ թեստավորումը դեռևս չի սկսվել:
Արձագանքած մարդկանց քանակի փոխարեն մարդը կերևան արձագանքման նշաններն ու ընկերների անունները:
2019թ. ապրիլից ընկերությունը թեստավորում է հավանումների հեռացման ֆունկցիան Ինստագրամում: Այժմ այդպիսի հնարավորություն կա աշխարհի 7 երկրներում ՝ այդ թվում Կանադան ու Բրազիլիան: Թեստավորման արդյունքների մասին ընկերությունը դեռևս ոչինչ չի խոսում:
TechCrunch-ը նշում է, որ այս ֆունկցիայի ներդրման արդյունքում Ֆեյսբուքի օգտատերերն ավելի կակտիվանան, քանի որ կկիսվեն իրենց ցանկացած ամեն ինչով՝ առանց մտածելու, որ իրենց հրապարակումը չի արժանանա բավարար հավանումների: Սա իր հերթին կբերի մարդկանց՝ Facebook-ում անցկացվող ժամանակահատվածի ընդլայնմանը:
Այսքանն այս անգամվա Facebook-ի նորությունների մասին, իսկ ավելին կարող եք իմանալ՝ ընթերցելով մեր պատրաստած «Facebook-ը գործարկել է Instagram-ում հրապարակումների պլանավորման գործիքը» նյութը ևս: