Այժմ վճարովի գովազդ առաջարկող հարթակները փորձում են հնարավորինս արդյունավետ ու պարզ մեխանիզմներ առաջարկել բիզնես էջերի օգտատերերին՝ խթանելով նրանց օգտվել իրենց ծառայություններից: Իհարկե, բացառություն չէ Facebook-ը, որը փոփոխության կենթարկի գովազդային մետրիկան. ռելեվանտության համընդհանուր գործակիցը կփոխարինվի է 3 նորով:
Ռելեվանտության գործակիցը ցույց է տալիս՝ որքանով է տվյալ գովազդն ակտուալ ներգրավված լսարանի համար: Այժմ ռելեվանտությունը մեկ ցուցանիշով հաշվելու փոխարեն ներդրվում են 3 նոր, առավել ճշգրիտ մետրիկաներ, ուստի գովազդի ակտուալությունն այժմ կգնահատվի հետևյալ 3 ցուցանիշներով՝
Գովազդների ակտուալության ախտորոշումը կներդրվի մոտակա շաբաթների ընթացքում, իսկ հին մետրիկաները կջնջվեն ապրիլի 30-ին:
Պոտենցիալ հասանելիությունը ընկերություններին կտա պատկերացում այն մասին, թե որքան մարդ կտեսնի իրենց հայտարարությունը ակտիվացումից հետո: Այս գործիքը հասանելի է նախքան արշավի սկիզբը, և այն պետք չէ շփոթել reach ցուցանիշի հետ, որը չափվում է այն բանից հետո, երբ գովազդն սկսում է ցուցադրվել Facebook-ում: Նախկինում պոտենցիալ հասանելիությունը հաշվարկվում էր՝ հիմնվելով ամսվա կտրվածքով ակտիվ օգտատերերի թվի վրա, իսկ այժմ այդ ցուցանիշի մեջ կներառվեն միայն այն մարդիկ, ում գովազդ է ցուցադրվել վերջին 30 օրերի ընթացքում: