
Google-ը ներկայացնում է նոր տեսակի գովազդ, որը թույլ կտա գովազդատուներին ցուցադրել իրենց խանութների ապրանքը թողարկողների կայքերում: Գովազդային Shoppable-լուսանկերը կցուցադրվեն Google գործընկերների կողմից: Գովազդատուների համար դա հիանալի հնարավորություն է ներկայացնել իրենց ապրանքը նպատակային լսարանին:
Google-ի տվյալներով գնորդների 1/3-ը, ովքեր գնումներ են կատարում հանգստյան և տոն օրերին, փնտրում են ապրանքների լուսանկարները ինտերնետում նախքան խանութ գնալը:
Google-ում կարծում են, որ գովազդի նոր տեսակը օգտակար կլինի թողարկողներին, քանզի նրանք կկարողանան իրենց այցելուներին առաջարկել գնել ակտուալ ապրանքներ ընդամենը մի քանի քլիքով:
Shoppable-նկարները հաջորդ տարվա ընթացքում կավելացվեն օնլայն թողարկողների շարքում: Ապագայում Google-ի թիմը պլանավորում է ցուցադրել դրանց նկարների որոնման մեջ: Թե ինչպիսի տեսք դա կունենա, կարող եք տեսնել ներքևում: