
Ինչպես գիտեք՝ սոցիալական կայքերում սկսել են հանել հավանումների թիվը, և պարզվել է, որ դա բացասաբար է անդրադարձել ներգրավվածության գործակցի՝ engagement-ի վրա: Այսպիսի եզրահանգման եկել են Instascreener-ի մասնագետները, որոնք վերլուծել էին Ինստագրամի հրապարակումների տվյալները մինչ փոփոխությունները և դրանցից հետո:
Վերլուծության առանցքային հետևությունները հետևյալն են՝
• Այն երկրներում, որտեղ Instagram-ը թաքցրել է հավանումների քանակը, ներգրավվածությունը նվազել է միջինը 11%-ով այն երկրների համեմատ, որտեղ հավանումների քանակը երևում է:
• Փորձարկման մեկնարկից 1 ամիս առաջ engagement-ի մակարդակը 1,9% է եղել: Օգոստոսին ցուցանիշն իջավ 0,5%-ով՝ կազմելով 1,5%:
• Այն երկրներում, որտեղ փոփոխություն տեղի չի ունեցել, ապրիլին ցուցանիշը կազմել է 1,8%, իսկ օգոստոսին դարձել է 1,6%:
Ըստ Instascreener-ի տնօրեն Շոն Սպիլբերգի՝ չնայած ներգրավվածության մակարդակը նվազում է ամբողջ աշխարհում, անկումն ավելի արտահայտված է այն երկրներում, որտեղ հավանումների հաշվիչը հանված է: Այս եզրահանգմանը ընկերությունը եկել է ինֆլյուենսերների 16 մլն հրապարակումների վերլուծության արդյունքում:
Հիշեցնենք, որ Instagram-ը հայտնել էր հավանումների քանակի քողարկման մտքի մասին դեռևս այս տարվա ապրիլին, ու այս ընթացքում սոցկայքը հեռացրեց հավանումները Կանադայի, Իռլանդիայի, Բրազիլիայի, Իտալիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի օգտատերերի համար:
Չնայած պնդումները շատ են, որ հավանումների վերացումը կօգնի մարդկանց ավելի անկաշկանդ լինել կոնտենտի հրապարակման հարցում, սակայն, փաստորեն, առաջանում է հրապարակման հետ օգտատերերի փոխազդեցության պակաս: Ուստի մինչ այս փոփոխությունը կհասնի Հայաստան, հետևենք հրապարակումների ցուցանիշներին ու հուսանք, որ ներգրավվածության անկման միտումը կդադարի: Իսկ հրապարակումները ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնելու համար ընթերցանությունը կարող եք շարունակել «Սոցկայքերում արդյունավետ հրապարակման 7 կանոն» բլոգով:
Ունե՞ք գործող բիզնես կամ բիզնես գաղափարներ. Ձեզ վստահաբար անհրաժեշտ է լինելու առաջխաղացում սոցկայքերում, իսկ Բրենդոնի SMM թիմը վստահաբար կառաջարկի ամենաարդյունավետ ու ժամանակակից լուծումները:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին՝ զանգահարե՛ք 055 99 90 15 հեռախոսահամարին: