Հիշվող կարգախոս ստեղծելու 6 հնարք

Կարգախոսը իր ներկայիս իմաստով առաջին անգամ օգտագործվել է 1880թ.: Այս ժամանակվանից ի վեր արտահայտիչ, հիշվող ու վաճառքներ խթանող կարգախոսներ ստեղծելու կանոնները անընդհատ կատարելագործվում են: Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի հնարքի, որոնք կօգնեն սեփական ընկերության համար ստեղծել տպավորիչ կարգախոս:  

Կարգախոսի ստեղծման համար ժամանակ է հարկավոր
Պետք է ուսումնասիրել մրցակիցների փորձն ու թիրախային լսարանի նախընտրությունները: Հավաքե՛ք կարգախոսների հնարավորինս շատ տարբերակներ, այնուհետև մի պահ մոռացե՛ք դրանց մասին մի որոշակի ժամանակ: Երբ վերադառնաք ու կարդաք դրանք, կհասկանաք, որ սա օգնում է օբյեկտիվորեն մոտենալ սեփական աշխատանքին ու ավելի որակյալ ու անկողմնակալ գնահատական տալ:


Տեղին հումորը երբեք չի խանգարի
Կարգախոսում հումորի կիրառումը առաջացնում է դրական էմոցիաներ, ուստի այն լավ է հիշվում և արագ տարածում է ստանում: Միշտ պետք է խորությամբ դատել, թե որքանով է հումորը համապատասխանում ձեր նիշային ու արդյո՞ք դրանով չեք նվազեցնում ձեր ֆիրմայի հանդեպ տածած վստահությունը: Պետք է նաև ուշադիր լինել, որպեսզի ոչ մի կերպ չվնասեք մրցակիցների կամ որևէ այլ մարդու համբավը կամ զգացմունքները, քանի որ դա կհանգեցնի միայն բացասական կարծիքների կուտակմանը, ու գուցե ստիպված լինեք հայտնվել դատարանում:


Լավագույն լուծումները կարող են պարզության մեջ լինել
Պարզ, մի քանի բառից կազմված կարգախոսը կարող է լակոնիկ կերպով ներկայացնել ընկերության ողջ էությունը: Just do it – այս կարգախոսը գուցե հենց առաջինը եկավ ձեր մտքին, այն այժմ հայտնի է աշխարհով մեկ: Նախ այսպիսի կարգախոսները հեշտությամբ են կիշվեն թիրախային լսարանի կողմից ու ցույց կտան բառախաղին տիրապետելու ձեր հմտությունը: Բացի այդ, կարճ կարգախոսներն ավելի հեշտությամբ են տեղավորվում լոգոտիպի վրա՝ չխանգարելով դրա տեսքին:


Առաջացրե՛ք էմոցիաներ և զգացմունքներ
Վառ էմոցիան ձեզ կօգնի արագ տպավորել մարդկանց ձեր կարգախոսով: Այստեղ պետք է վերլուծել, թե կոնկրետ որ էմոցիայի արթնացումն է ձեր բիզնեսի համար ձեռնտու, ու փորձել կարգախոսների շրջանում գտնել հենց դա առկա: Օրինակ, Heinz-ի կարգախոսը՝ «Կարող ենք գրազ գալ, որ առաջինից հետո չես կարողանա կանգ առնել», առաջացնում է ընկերական, խաղային էմոցիաներ ու հաղորդում դրական լիցքեր: 


Գործողության կոչն առավելություն կհամարվի
Գործողության կոչը ենթադրում է հրամայական եղանակով բայի առկայություն՝ գնի՛ր, արա՛, պատվիրի՛ր և այլն: Հիշու՞մ եք Nuts կոնֆետների կարգախոսը՝ լիցքավորի՛ր ուղեղդ, ահա՛ և գործողության կոչի օրինակ կարգախոսում: Սա գնորդին մոտիվացնելու լավագույն ու ամենապարզ եղանակն է: Դրա համար օգտագործե՛ք օգտակար խորհուրդ, ինտրիգային առաջարկ, գիտական փաստ և այլն:


Ասացվածքներն ու հայտնի արտահայտությունները նպաստում են հիշելուն
Կան խոսքեր, որոնք վաղուց արմատացել են մարդկանց հիշողության մեջ, դրա համար երբ դրանք ինչ-որ փոփոխությունների եք ենթարկում, մարդիկ անմիջապես կարողանում են կրկնել միտքը: Այսպիսի կարգախոսները ծանոթ են թվում մարդկանց ու վստահություն են ներշնչում, ինչպես նաև հեշտացնում հիշելու գործընթացը: Այս սկզբունքով է ստեղծվել MasterCard-ի կարգախոսը՝ «Կան բաներ, որոնք չեն վաճառվում: Մնացածի համար կա Master Card»:


Ահա խորհուրդներ, որոնք կօգնեն ստանալ մարդկանց կողմից հեշտ հիշվող ու ընկալվող կարգախոս: Իսկ մենք հիշեցնենք, որ բրենդի անունը ևս վճռորոշ է դրա զարգացման հարցում, ու մենք պատրաստել ենք նյութ նաև այդ մասին՝ «Նեյմինգ: Ընկերության համար անուն մտածելու 6 տարբերակ»:
Իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շուկա մտնել տպավորիչ անվամբ, հիշվող կարգախոսով ու շատ արագ դառնալ հանրության  կողմից սիրված բրենդ, Բրենդոնն առաջարկում է իր ծառայությունները: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել ստորև նշված հղումներով: