Հրապարակվում և ամեն տարի թարմացվում է աշխարհում ամենից շատ վաճառվող ապրանքների ցանկը: Վստահ կարող ենք ասել, որ այս ապրանքների մեծամասնությունից ինքներդ էլ գնած կլինեք, ուստի եկեք ծանոթանանք լեգենդ դարձած այս բրենդների տարեկան վաճառքի ծավալներին:
1. COCA COLA
Օրական վաճառքը այժմ կազմում է մոտ 1.800.000.000: Ըստ վիճակագրության 10 մարդուց 2-ը ամեն օր խմում է Coca Cola:
2. LAY’S
Միայն ԱՄՆ-ում տարեկան վաճառվում է 633.000.000 տուփ: Այժմ գոյություն ունի այս չիպսերի ավելի քան 160 տարբեր համ:
3. PLAY STATION
1995թ. սկսած՝ վաճառվել է տարբեր մոդելների ընդհանուր առմամբ 344.000.000 նմուշ:
4. TOYOTA COROLLA
1966թ. սկսած՝ վաճառվել է 40.700.000 մեքենա: Եթե նրանցից շարք կազմվի, ապա այս շարքը կձգվի Նյու Յորքից Լոս Անջելես ու հակառակ ուղղությամբ 48 անգամ:
5. IPAD
2010թ. սկսած՝ 211.000.000 պլանշետ է վաճառվել: Իսկ սրանցից կազմված շղթան կարող է անցնել ողջ երկրագնդով:
6. ANGRY BIRDS
Խաղը, ստեղծման պահից սկսած, բեռնվել է 2.000.000.000 անգամ: Խաղը պատրաստվել է 4 հոգանոց թիմի կողմից և արժեցել է 70.000 ֆունտ ստերլինգից պակաս:
7. ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ “THRILLER” ԱԼԲՈՄԸ
1982թ. սկսած՝ վաճառվել է 120.000.000 օրինակ, իսկ համանուն երգի տեսահոլովակի նկարահանումն արժեցել է մոտ կես միլիոն դոլար:
8. HARRY POTTER ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔԸ
1997թ. սկսած՝ վաճառվել է 470.000.000 գիրք:
9. IPHONE
2007թ. ի վեր վաճառվել է 516.000.000 հեռախոս, ինչը գերազանցում է Եվրոպայի բնակչության թվաքանակը:
10. ՌՈՒԲԻԿԻ ԽՈՐԱՆԱՐԴՆԵՐԸ
1980թ. սկսած՝ վաճառվել է 400.000.000 նմուշ, ինչը մոտ 35 անգամ գերազանցում է խաղի ծննդավայրի՝ Հունգարիայի բնակչության քանակը: Այժմ խորանարդի հավաքման աշխարհի ռեկորդը 3,475 վայկյան է:
Իսկ եթե ցանկանում եք տեղեկանալ այն հնարքներից, որոնք կիրառվում են գովազդներում, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել մեր՝ «10 կարճ փաստ գովազդի մասին» նյութը: Վստահ ենք, որ չեք ձանձրանա: